Ծանրամարտի ԱԱ. Ռաֆիկ Հարությունյանի ու  Մարտին Պողոսյանի վերջնական դիրքը 📸
Ծանրամարտի ԱԱ. Ռաֆիկ Հարությունյանի ու Մարտին Պողոսյանի վերջնական դիրքը 📸
03/11/2026 - 00:15

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության նոյեմբերի 2-ի մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան 85 կգ քաշային կարգի ծանրորդները, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Ռաֆիկ Հարությունյանը և Մարտին Պողոսյանը։

Եվրոպայի 2022թ. առաջնության չեմպիոն Հարությունյանը հանդես է եկել B խմբում և երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով վերջնական զբաղեցրել է 22-րդ տեղը։ 26-ամյա ծանրորդն իր ցուցանիշով B խմբում 11-րդն էր։

Եվրոպայի 2026թ. առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Պողոսյանը երկամարտի 337 կգ (147+190) արդյունքն է ցույց տվել` զբաղեցնելով 23-րդ տեղը։ 20-ամյա ծանրորդը C խմբում երկրորդն էր։

Պայքարի մեջ են եղել ևս երկու հայ ծանրորդ։ Ռուսաստանը ներկայացնող Գևորգ Սերոբյանը 347 կգ (163+184) արդյունքով եղել է 19-րդը, իսկ Անդրանիկ Կարապետյանը (Բոսնիա և Հերցեգովինա)` 346 կգ (160+186) արդյունքով 21-րդը։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել եգիպտոսցի Աբդելռահման Յունեսը` գրանցելով երկամարտի 390 կգ (177+213) արդյունք։ Նա երկամարտի համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Ընդ որում, այս քաշային կարգի պոկում և հրում վարժություններում նույնպես համաշխարհային ռեկորդներ են գրանցվել։ Յեյսոն Լոպեսը (Կոլումբիա) պոկել է 178 կգ, իսկ Ռո Կվան Ռյոլը (Հյ. Կորեա) հրել 215 կգ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026