Ատալանտայի տպավորիչ ցուցանիշները

Ատալանտայի տպավորիչ ցուցանիշները

26/01/2020 - 19:21

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում Բերգամոն ներկայացնող «Ատալանտան» հյուրընկալվելիս 7 անպատսխան գնդակ ուղարկեց «Տորինոյի» դարպասը։

Ջամպիերո Գասպերինիի սաները շարունակում են մնալ Եվրոպայի ամենավայրի թիմը։ Այս մրցաշրջանում «Ատալանտան» արդեն մեկ հրաշք գործել է․ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, պարտվելով առաջին երեք խաղերում, դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Երեկ կայացած խաղում «Ատալանտան» երկու անընդմեջ պարտություններից հետո 7 գնդակ ուղարկեց «Տորինոյի» դարպասը՝ ջախջախելով մրցակցին, ինչը ևս մեկ անգամ հիացմունքի նոր առիթ դարձավ։ Այս հաղթանակի շնորհիվ «Ատալանտան» շարք տպավորիչ ցուցանիշներ գրանցեց․

  • 7։0 – այդ հաղթանակը դարձավ ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ 7։1 հաշվով հաղթել էին «Ուդինեզեին»։ 0։7 -ը «Տորինոյի» համար նույնպես ռեկորդ է, սակայն, իհարկե, վատ իմաստով։
  • Բոլոր մրցաշարերում վերջին 6 խաղերում «Ատալանտան» տարել է 3 հաղթանակ, սակայն այդ հաղթական խաղերում Գասպերինիի սաները հեղինակել են ամենաքիչը 5 գնդակ։ Նման բան պատահում է 1959 թվականից ի վեր առաջին անգամ, երբ «Ֆիորենտինան» 1958 թվականի դեկտեմբերից 1959-ի հունվար ընկած ժամանակահատվածում տարել է 3 հաղթանակ՝ մրցակիցների դարպասն ուղարկելով 5-ից ոչ պակաս գնդակ։
  • «Ատալանտան» Ա սերիայի պատմության մեջ 6 հաղթանակ ունի 5+ գնդակների տարբերությամբ և այդ բոլորը տեղի է ունեցել Ջամպիերո Գասպերինիի գլխավորությամբ։
  • Այս ջախջախիչ հաղթանակը թույլ տվեց «Ատալանտային» Եվրոպայի ամենաարդյունավետ թիմերի պայքարում բարձրանալ 2-րդ հորիզոնական։ Ակումբը 21 խաղում հեղինակել է 57 գնդակ, ավելին ունի միայն «Մանչեսթեր Սիթին» (65 գոլ), սակայն «քաղաքայինները» 3 խաղ ավելի են ացնկացրել։
  • «Ատալանտայի» գլխավոր «հրեշները» Յոսիպ Իլիչիչն ու Ալեխանդրո Գոմեսն են։ Սլովենացին վերջին 10 խաղում հեղինակել է 12 գնդակ, իսկ 2018 թվականից ի վեր 31-ամյա հարձակվողը դարձել է 4 հեթ-տրիկի հեղինակ։ Այս ցուցանիշով Իլիչիչը զիջում է միայն Լեո Մեսսիին և Սերխիո Ագուերոյին, ովքեր համապատասխանաբար դարձել են 7 և 6 հեթ-տրիկի հեղինակ։
  • Սլովենացուն գրեթե չի զիջում Ալեխանդրո Գոմեսը, ով ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ 2018/19 միցրաշրջանից սկսած այս զույգը մի շարք ցուցանիշներով հատել է մեկ հարյուրյակը․ ստեղծած պահեր, հարվածներ, հաջողված դրիբլինգի փորձ, ինչպես նաև վաստակած ֆոլեր։ Այս զույգը ստեղծված է մրցակիցների վերացնելու համար։
  • Ակումբում արդյունավետությամբ կոլումբացի Լուիս Մուրիելն է, ով խաղադաշտում անցկացրել է ընդամենը 888 րոպե (մաքուր ժամանակով 10 հանդիպումից էլ պակաս) և հեղինակել է 12 գնդակ։ Ճիշտ է՝ այդ գնդակներից 5-ը գրանցվել են 11 մետրանոցից։

Ակումբի գլխավոր մարզիչ Ջամպիերո Գասպերինին կարծում է, որ իր թիմը կարող էր գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն խանգարում է հոգեբանությունը․

«Եթե մենք մշտապես խաղային այսպես, ապա միանշանակ կգլխավորեինք մրցաշարային աղյուսակը։ Ցավոք, լինում են դեպքեր, երբ մենք թե՛ ֆիզիկապես, թե հոգեբանորեն անկում ենք ապրում, իսկ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ սկսում ենք միավորներ կորցնել»,- եզրափակել է Գասպերինին։

Յոսիպ Իլիչիչը նույնպես կիսում է այս կարծիքը․

«Մեզ չի հերիքում փորձը, որպեսզի հանգստացնենք խաղը։ Ընթացիկ մրցաշրջանում մրցաշրջանում մեր ակումբը մի քանի անգամ առաջին խաղակեսից հետո հաղթելիս է եղել, սակայն կորցրել ենք միավորներ։ Չի կարելի ամեն անգամ հաղթել 7։0 հաշվով»,- նշել է սլովենացին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023