Տպավորիչ ցուցանիշ, որով Ֆլիկը գերազանցել է Գվարդիոլային, բայց զիջում է Էնրիկեին
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ առավելության հասնելուց (6:1) հետո Հանսի Ֆլիկի գլխավորությամբ տարել է 100-րդ հաղթանակը, հայտնում է DAZN-ը։
Գերմանացի մասնագետը «Բլաուգրանայի» պատմության մեջ երկրորդ ամենաարագը նման ցուցանիշի հասած մարզիչն է։ Կատալոնական գրանդը Ֆլիկի գլխավորությամբ անցկացրել է 131 հանդիպում։
«Կատպանռնագույնների» ղեկին ամենաարագը 100 հաղթանակի հասել է միայն Լուիս Էնրիկեն, որին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել 129 հանդիպում։
Հանսի Ֆլիկն այդ ցուցանիշով գերազնացել է Պեպ Գվարդիոլային։ «Բարսան» Գվարդիոլայի օրոք 100 հաղթանակ տարել է 139-րդ խաղում։
«Բարսելոնան» Ֆլիկի գլխավորությամբ 131 խաղում գրանցել է նաև 10 ոչ-ոքի, կրել 21 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml