Պաշտոնական․ Ատալանտայի պաշտպանը հանդես կգա Ռոմայի կազմում

Պաշտոնական․ Ատալանտայի պաշտպանը հանդես կգա Ռոմայի կազմում

28/01/2020 - 13:55

«Ատալանտայի» 21-ամյա բրազիլացի պաշտպան Ռոջեր Իբանյեսը կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

Հռոմեական ակումբը մինչը 2021 թվականի հուլիս վարձակալել է խաղացողին։ Մի շարք կետերի իրականացման դեպքում, «Ռոման» պարտավորվել է ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը, որը կարժենա 8 մլն եվրո։ Բերգամոն ներկայացնող ակումբը ևս 2 մլն եվրո կարող է ստանալ բոնուսների տեսքով, իսկ եթե «Ռոման» մինչև 2024 թվականի ամառ վաճառի խաղացողին, ապա «Ատալանտան» այդ վաճառքից ստանալու է 10%:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023