Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի դաշտում 2:3 հաշվով պարտվեց Լատվիայի չեմպիոն «Ռիգային»։ Հայաստանի չեմպիոնից 63-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց թիմի նորեկ Սանդրո Լիման` հաշիվը դարձնելով 2:2։ 35-ամյա բրազիլացին վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում Պորտուգալիայի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Ալվերկայից» տեղափոխվել «Արարատ-Արմենիա»` նոր ակումբի կազմում խփելով առաջին գոլը։ Չնայած պարտությանը` Մանուել Տուլիպայի գլխավորած […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Հայաստանի չեմպիոնը դիմակայության պատասխան խաղում 2:3 հաշվով պարտվեց «Ռիգային», բայց շարունակեց պայքարը։ Առաջին մրցավեճում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն Աբովյանում հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան մրցավեճի առաջին խաղակեսից հետո Լատվիայի չեմպիոնը Յագո Սիկեյրայի ու Ահմեդ Անկրահի գոլերի շնորհիվ առավելության էին հասնում 2:0 հաշվով։ Ընդմիջումից անմիջապես հետո` 46-րդ րոպեին, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս կմրցի «Ռիգայի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում հայկական ակումբը հաղթել է 2:0 հաշվով։ Հայաստանի ու Լատվիայի չեմպիոնների միջև պատասխան հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի մարզահամալիրում 2:0 հաշվով հաղթեց Լատվիայի չեմպիոն «Ռիգային»։ Հայաստանի չեմպիոնից գոլերը խփեցին Ուգո Օլիվեյրան ու թիմի նորեկ Կառլոս Ֆրանսան։ «Ռիգան» 72-րդ րոպեից` դարպասապահ Ֆրենկս Օրոլսի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Այս խաղով ընդհատվեց «Ռիգայի» 21 անընդմեջ անպարտելի հանդիպումների տպավորիչ շարքը։ Ադրիան Գուլայի գլխավորած թիմը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կմրցի լատվիական «Ռիգայի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` հուլիսի 7-ին, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայում։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը մրցաշարի որակավորման առաջին փուլի առաջին խաղում կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» դեմ։ Հանդիպումը կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Հանդիպման համար պորտուգալացի մասնագետը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ` Արման Ներսեսյան, Ժոաո Բրավիմ։ Պաշտպաններ` Ուգո Օլիվեյրա, Կամո Հովհաննիսյան, Խուլիո Բուենո, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» – «Ռիգա» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար` Կլիմ Զաբրոդա։ Եզրային մրցավարներ` Վալենտին Կուցև, Վիտալի Սկոբիլա։ Չորրորդ մրցավար` Անդրեյ Կովալենկո։ Տեսաօգնականներ` Դենիս Շուրման, Վիկտոր Կոպիևսկի։ Բոլոր մրցավարներն Ուկրաինայից են։ Հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Արարատ-Արմենիայի»` «Ռիգայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Արման Ներսեսյան, Ժոաո Բրավիմ։ Պաշտպաններ` Ուգո Օլիվեյրա, Կամո Հովհաննիսյան, Խուլիո Բուենո, Լուիս Ֆելիպե, Բրունու Վիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Բրունու Պերեյրա, Էդգար Գրիգորյան։ Կիսապաշտպաններ` Միշել Այվազյան, Արմեն Համբարձումյան, Զիդան Բանջաքի, Մաքսենս Կարլյե, Կարեն Մուրադյան, Ալվին Թերա, Արթուր Սերոբյան, Կառլոս […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի գավաթակիր «Նոան» մրցաշարի այդ փուլում կմրցի մոլդովական «Զիմբրուի» դեմ։ «Զիմբրուն» հայկական ակումբներից 2024 թվականի ամռանը մրցաշարի նույն փուլում հանդիպել էր «Արարատ-Արմենիային»։ Դիմակայության երկու խաղում էլ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ է տարել` 3:0 և 3:1 հաշիվներով։ «Նոան» և «Զիմբրուն» դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն հուլիսի 23-ին Մոլդովայում, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում լատվիական «Ռիգայի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Ֆլորիանա» (Մալթա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) դիմակայության հաղթողին։ Որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-8-ին, իսկ պատասխան մրցավեճերը` հուլիսի 14-15-ին։ Ակումբները որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերը կանցկացնեն հուլիսի 21-22-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 28-29-ին։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026