«Արարատ-Արմենիան» պատմություն կերտեց` նվաճելով Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր 🎥
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի` «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ դիմակայության պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հաղթեց1:0 հաշվով։
Ռումինիայում կայացած առաջին մրցավեճում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի հաղթական գնդակը 90+8-րդ րոպեին խփեց Սանդրո Լիման։
Բրազիլացի հարձակվողը 90+5-ին վրիպել էր 11-մետրանոցից, բայց գլխավոր մրցավար Դոնատաս Ռումշասը վերանշանակեց հարվածը։ Մրցակցի դարպասապահ Լաուրենցիու Պոպեսկուն Լիմայի հարվածելու պահին երկու ոտքով հպված չէր եղել դարպասային գծին։
Պոպեսկուն հետ մղեց նաև Լիմայի երկրորդ հարվածը, բայց 35-ամյա ֆուտբոլիստը վրա հասավ և գրավեց դատարկ դարպասը` թրիլերային հաղթանակ պարգևելով «Արարատ-Արմենիային»։
Հանդիպման հերոս դարձավ նաև «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ժոաո Բրավիմը` կատարելով 7 սեյվ։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը նվաճեց Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Մրցաշարում «Արարատ-Արմենիան» մրցակիցներին կիմանա օգոստոսի 28-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, Ժոաո Բրավիմ, Ունիվերսիտատեա Կրայովա, Սանդրո Լիմա, Տուլիպա