ԵԼ. Ալբանիայի չեմպիոնը ջախջախել է «Շեմրոկ Ռովերսին»` դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ 🎥
ԵԼ. Ալբանիայի չեմպիոնը ջախջախել է «Շեմրոկ Ռովերսին»` դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ 🎥
14/08/2026 - 13:29

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Էգնատիան» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Շեմրոկ Ռովերսին»։

Դիմակայության առաջին խաղում Ալբանիայի չեմպիոնը Դուբլինում մրցակցին պարտվել էր 1:3 հաշվով։

Պատասխան մրցավեճում «Էգնատիան» Իռլանդիայի չեմպիոնի դեմ խաղում ֆանտաստիկ քամբեք արեց։

Նեյվիլ Դեդեի գլխավորած թիմից Դանիել Աջեսան ու Ալեսանդրո Ալբանեզեն դուբլ գրանցեցին, իսկ Իլդի Գրուդան աչքի ընկավ մեկ անգամ։ Հյուրերի հեղինակության գնդակը խփեց Գրեմ Բերկը։

Այսպիսով, ալբանական ակումբը դիմակաւությունում հաղթեց 6:4 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի նորվեգական «Լիլեստրյոմի» դեմ։

«Էգնատիան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային որևէ մրցաշարի եզրափակիչ փուլում` ապահովելով տեղը նվազագույնը Կոնֆերենցիաների լիգայում։

«Շեմրոկ Ռովերսը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում ու երկխաղա դիմակայություն կանցկացնի Ֆինլանդիայի չեմպիոն ԿուՊՍ-ի դեմ։

Հիշեցնենք, որ իռլանդական ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցն էր։ Հայաստանի չեմպիոնը դժվարությամբ հաղթահարեց մրցակցի արգելքը` ընդհանուր դիմակայությունում առավելության հասնելով 3:2 (2:0 և 1:2) հաշվով։

«Էգնատիան» էլ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցել էր «Արարատ-Արմենիայի» հետագա մրցակից «Ցելյեի» դեմ։

Ալբանիայի չեմպիոնը միայն հետխաղյա 11-մետրանոցներով էր պարտվել սլովենական ակումբին։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 3:3 հաշիվը։ Պատասխան մրցավեճը նույնպես գոլառատ ոչ-ոքիով (2:2) էր ավարտվել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026