ԵԼ. «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ-ում
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում կմրցի «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ։
Հայաստանի ու Ռումինիայի չեմպիոնները դիմակայության ատաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 20-ին Կրայովայում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 27-ին Երևանում։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթային պայքարն սկսել էր Չեմպիոնների լիգայից, որտեղ հաղթահարել էր «Ռիգայի» (Լատվիա) և «Շեմրոկ Ռովերսի» (Իռլանդիա) արգելքները, բայց որակավորման երրորդ փուլում ճանապարհը զիջեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»` ընդհանուր դիմակայությունում պարտվելով 2:3 (2:1 և 0:2) հաշվով։
«Ունիվերսիտատեա Կրայովան» նույնպես պայքարն սկսել էր Չեմպիոնների լիգայում ու որակավորման առաջին փուլում հաղթահարեց Բելառուսի չեմպիոն «ՄԼ Վիտեբսկի» արգելքը։
Երկրորդ փուլում, սակայն, ռումինական ակումբն ընդհանուր դիմամայությունում պարտվեց Բուլղարիայի չեմպիոն «Լևսկիին»` պայքարը շարունակելով Եվրոպա լիգայում։
Ֆիլիպե Կոելյուի գլխավորած թիմը նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարի որակավորման երրորդ փուլում պայքարից դուրս թողեց Ֆինլանդիայի չեմպիոն ԿուՊՍ-ին` հաղթելով ընդհանուր 3:2 (2:1 և 1:1) հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, Ունիվերսիտատեա Կրայովա, Չեմպիոնների-լիգա