«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ցելյեի» դեմ։ Հայաստանի ու Սլովենիայի չեմպիոնները դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 4-ին Երևանում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 11-ին Ցելյեում։ Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» որակավորման երկրորդ փուլում պայքարից դուրս թողեց Իռլանդիայի չեմպիոն «Շեմրոկ Ռովերսին»` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:2 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Հայաստանի չեմպիոնը «Շեմրոկ Ռովերսի» դեմ դիմակայության պատասխան խաղում պարտվեց 1:2 հաշվով, բայց կշարունակի պայքարը։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առաջին մրցավեճում մրցակցին պարտության էր մատնել 2:0 հաշվով։ Իռլանդիայի չեմպիոնը պատասխան խաղում առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացավ Մեթյու Հիլիի ու Արոն Գրինի գոլերի շնորհիվ։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց Իռլանդիայի չեմպիոն «Շեմրոկ Ռովերսին»։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլերը երկրորդ խաղակեսում Սանդրո Լիման ու Զիդան Բանջաքին։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին Դուբլինում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Շեմրոկ Ռովերս» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար` Դեյվիդ Դիքինսոն։ Եզրային մրցավարներ` Դեյվիդ Մաքգիչի, Ջոնաթան Բել։ Չորրորդ մրղավար` Քոլին Սթիվեն։ Տեսաօգնականներ` Կեյվին Քլինսի, Ռայան Լի։ Բոլոր մրցավարները Շոտլանդիայից են։ Հայաստանի ու Իռլանդիայի չեմպիոնների միջև հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» արգելքը չհաղթահարելու դեպքում պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում` մրցելով «Էգնատիա» (Ալբանիա) – «Ցելյե» (Սլովենիա) պարտվողի դեմ։ Վերոնշյալ երկու դիմակայությունների հաղթողներն էլ զույգ կկազմեն Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։ «Արարատ-Արմենիա» – «Շեմրոկ Ռովերս» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևանում, պատասխան մրցավեճը` հուլիսի 28-ին Դուբլինում։ […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շեմրոկ Ռովերսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Էգնատիայի» (Ալբանիա) կամ «Ցելյեյի» (Ալովենիա) դեմ։ Որակավորման երկրորդ փուլում Հայաստանի ու Իռլանդիայի չեմպիոններն առաջին հանդիպումը կանցկացնեն հուլիսի 21-ին Երևանում, իսկ պատասխան մրցավեճը կկանանա հուլիսի 28-ին Դուբլինում։ Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 4-5-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոստոսի 11-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները։ Որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հուլիսի 20-ին, մեկնարկը` ժամը 14:00-ին։ Հայաստանի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևանում, իսկ պատասխան մրցավեճը` հուլիսի 28-ին Դուբլինում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայում հայտնի են դարձել որակավորման երկրորդ փուլի բոլոր զույգերը։ Կկայանան հետևյալ դիմակայությունները. Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 21-22-ին, իսկ պատասխան մրցավեճերը` հուլիսի 28-29-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Որակավորման առաջին փուլում Իռլանդիայի չեմպիոնը պայքարից դուրս թողեց «Ֆլորիանային» (Մալթա)` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5:3 հաշվով (0:2 և 5:1)։ «Արարատ-Արմենիան» երկխաղյա դիմակայությունում շրջանցեց Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» արգելքը։ Դիմակայությունում գրանցվեց 4:3 հաշիվը (2:0 և 2:3)։ «Արարատ-Արմենիա» – «Շեմրոկ Ռովերս» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026