ԵԼ. «Արարատ-Արմենիան» ամենահեշտ մրցակիցներին է ստացել` ըստ վիճակագրական հայտնի ընկերության 📸
Օգոստոսի 28-ին կայացել է Եվրոպա լիգայի Լիգայի փուլի վիճակահանությունը։
Ըստ հեղինակավոր Football Meets Data վիճակագրական հայտնի ընկերության սուպերհամակարգչի` Լիգայի փուլին մասնակցող 36 ակումբներից «Արարատ-Արմենիան» ստացել է ամենահեշտ մրցակիցներին։
Հայաստանի չեմպիոնը Լիգայի փուլում սեփական դաշտում կհանդիպի «ԱԶ Ալկմարին» (Նիդերլանդներ), Պրահայի «Սպարտային» (Չեխիա), «Ցելյեին» (Սլովենիա), ՆԵԿ-ին (Նիդերլանդներ), իսկ հյուրընկալվելիս կմրցի «Միլանի» (Իտալիա), «Զալցբուրգի» (Ավստրիա), «Յագելոնիայի» (Լեհաստան) և Պորտուգալիայի երկրորդ լիգան ներկայացնող, երկրի գավաթակիր «Տորենսեի» դեմ։
Հիշեցնենք, որ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԶ-Ալկմար, Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, Զալցբուրգ, Միլան, Յագելոնիա, Նեյմեգեն, Սպարտա-Պրահա, Տորենսե, Ցելե