ԵԼ. «Արարատ-Արմենիան» գերդրամատիկ խաղում պարտվեց «Տորենսեին» 🎥
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Արարատ-Արմենիան» մրցակցի դաշտում 2:3 հաշվով պարտվեց «Տորենսեին»։
Տանտերերը 13-րդ րոպեին Խորխե Ագիրեի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։
Կուբացի ֆուտբոլիստը 25-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ` պորտուգալական թիմին թողնելով 10 ֆուտբոլիստով։
Հայաստանի չեմպիոնը, ստանալով քանակական առավելություն, կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմից 41-րդ ու 58-րդ րոպեներին աչքի ընկան Կարեն Մուրադյանն ու Բրունո Վիլսոնը։
76-րդ րոպեին թիմերի կազմերը հավասարվեցին. հյուրերից կարմիր քարտ ստացավ դարպասապահ Ժոաո Բրավիմը։
Խաղավերջում «Տորենսեի» ֆուտբոլիստները լուրջ ճնշում էին գործադրում փոխարինման դուրս եկած դարպասապահ Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասի դիմաց։
Ժոաու Նունուի սաները կարողացան գոլ խփել 90+3-րդ ու 90+5-րդ րոպեներին` անելով տպավորիչ քամբեք։ Պորտուգալական ակումբի հաղթական գոլերը խփեցին Խավի Վասկեսն ու Մուսա Դրամեն։
«Արարատ-Արմենիան» Լիգայի փուլի միակ ակումբն է, որը բոլոր խաղերում պարտվել է ու վերջին` 36-րդ տեղում է։
«Տորենսեն» երկրորդ հաղթանակը տարավ` 6 միավորով բարձրանալով 19-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml