Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում առաջնության վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվել էր նորեկ «Սպեցիային»։ Առաջին խաղակեսից հետո անակնկալ հաշիվ էր վառվում լուսատախտակին։ 14-րդ րոպեին Ալվարո Մորատայի խփած գոլին, տանտերերը 32-րդ րոպեին պատասխանեցին Տոմազո Պոբեգայի գոլով։ 56-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ կորոնավիրուսը հաղթահարած Կրիշտիանու Ռոնալդուն և միանգամից ամեն ինչ փոխվեց։ Նախ 59-րդ րոպեին Կրիշը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ G խմբում, որի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը ողջ հանդիպման ընթացքում շատ ավելի լավ տեսք ուներ և բավականին սուր էր գրոհում՝ օգտագործելով դաշտի ողջ երկայնքը։ Հենց մեկնարկում կատալոնացիները միանգամից երկու գոլային պահ ստեղծեցին։ Նախ Միրալեմ Պյանիչի հեռահար հարվածից հետո Վոյցեխ Շյեսնին փրկեց իր թիմին, […]
Ավելին
Հոկտեմբերի 20-21-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը, որի շրջանակում կայացավ 1-ին տուրը։  ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 1-ին տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։ Մրցանակի դափնեկրին պարզելու համար անցկացվում է քվեարկություն, որին կարող եք մանսկացել նաև դուք, եթե այցելեք այստեղ։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Ալվարո Մորատա («Յուվենտուս») – 2 գոլ «Դինամո Կիևի» դարպասը, […]
Ավելին
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Արդեն կայացել է 8 հանդիպում և այժմ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։ E խմբի երկու խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի։ Տուրի կենտրոնական խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Բացարձակ հավասար խաղում կողմերն այդպես էլ որևէ դարպասի գրավում չարձանագրեցին, իսկ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։ Չեմպիոնների լիգայի շրջանակում […]
Ավելին
Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Խաղային օրը մեկնարկեց երկու խաղով։ G խմբի ֆավորիտներից «Յուվենտուսը» Կիևում հյուրընկալվել էր «Դինամոյին»՝ մրցակցի դարպասն ուղարկելով երկու անպատասխան գնդակ։ Խաղի մեծ մասում թուրինյան ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը, ինչն էլ նպաստեց, որ 46 ու 84-րդ րոպեներին Ալվարո Մորատան երկու անգամ գրավեց Գրեգորի Բուշանի դարպասը՝ «բյանկոներիներին» ՉԼ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատային։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը խաղացողին վարձակալել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց կվճարի 10 մլն երվո։ Վարձակալության ավարտից հետո «բյանկոներիները» իրավունք կունենան ևս 45 մլն եվրո վճարելու դեպքում գնել խաղացողի տրանսֆերային ամբողջական իրավունքները, ինչից հետո կողմերի միջև կկքվի 3 տարվա […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Այն բանից հետո, երբ «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի տեղափոխությունը թուրինյան ակումբ ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց, «բյանկոներիների» ղեկավարները կապվեցին իսպանացի հարձակվողի և մադրիդյան ակումբի հետ, իսկ կողմերն արագ համաձայնության հասան։ 27-ամյա հարձակվողը 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցնացնի «Յուվեի» կազմում, որի դիմաց ակումբը կվճարի 9 մլն […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան տեղափոխվում է «Յուվենտուս»։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «բյանկոներիները» 9 մլն եվրոյի դիմաց մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը կվարձակալեն իսպանացի հարձակվողին, ինչից հետո 45 մլն եվրոյով կգնեն նրա տրանսֆերային իրավունքները։ Անձնական պայմանագրի հետ կապված էլ որևէ խնդիր չկա․ կողմերի միջև մինչև 2025 թվականը պայմանագիր է կնքվելու վարձակալության ավարտից […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է ակումբից հեռանալուն։ Ինչպես տեղեկանում ենք beIN Sports-ի թղթակից Տանկրեդի Պալմերիից, ուրուգվայցի հարձակվողը անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Ատլետիկո Մադրիդի» հետ․ կողմերի միջև երկու տարվա պայմանագիր է կնքվելու։ «Բարսելոնան» իր հերթին պատարստ է խաղացողին վճարել 7 մլն եվրո, որպեսզի կողմերի միջև պայմանագիրը խզվի։ Mundo Deportivo-ի տեղեկություններով էլ, մարդիդյան ակումբը Սուարեսին կարող […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, կողմերը վաղուց բանակցություններ են վարում, իսկ ուրուգվաjցի հարձակվողն անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է թուրինյան ակումբի հետ։ 33-ամյա հարձակվողը նոր ակումբի հետ կնքելու է «2+1» տարբերակով պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո, սակայն, տեղափոխությանը խոչընդոտող մի շարք հանգամանքներ […]
Ավելին
1 6 7 8 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023