Յուվենտուսը ներխուժում է լավագույն եռյակ🎥

Յուվենտուսը ներխուժում է լավագույն եռյակ🎥

30/01/2021 - 23:04

Կայանում է իտալական Ա սերիայի 20-րդ տուրը, որի շրջանակում «Յուվենտուսը» արտագնա խաղում ուժերը չափեց «Սամպդորիայի» դեմ և կարողացավ 0։2 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։

Խաղի հաշիվը բացվեց համդիպման 20-րդ րոպեին․ Ալվարո Մորատայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Կիեզան՝ 0։1։

Առաջին խաղակեսի մնացած հատվածն անցավ «բյանկոներիների» փոքր առավելությամբ, սակայն գոլեր չխփվեցին։

Երկրորդ խաղակեսին Անդրեա Պիռլոյի սաները թեև տիրում էին նախաձեռնությանը, սակայն գրոհները վտանգավոր հարվածներով չէին կարողանում ավարտել։

Ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում կատարելով միայն մեկ հարված դարպասին՝ «ծեր սինյորայի» ֆուտբոլիստները հանդիպման 90+1-րդ րոպեին կրկնապատկում են իրենց առավելությունը։

Խուան Կուադրադոյի փոխանցումից հետո գոլն իր անվան դիմաց է գրանցում Արոն Ռեմզին և ձևակերպում խաղի վերջնական հաշիվը՝ 0։2։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» միավորների քանակը հասցնում է 39-ի և եզրափակում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը՝ առաջատար «Միլանին» զիջելով 7 միավոր, սակայն Պիռլոյի սաները մեկ հանդիպում պակաս են անցկացրել միլանյան ակումբի համեմատ։

«Սամպդորիան» 10-րդ հորիզոնականում է․ թիմն իր ակտիվում ունի 26 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023