Բարսան շարունակում է վերականգնել հաղթական վստահությունը, իսկ Յուվեն որևէ խնդիր չունեցավ 🎥

Բարսան շարունակում է վերականգնել հաղթական վստահությունը, իսկ Յուվեն որևէ խնդիր չունեցավ 🎥

03/12/2020 - 02:06

Այս խաղից առաջ կատալոնական ակումբը բավականին լուրջ կորուստներով էր մոտեցել, քանի որ տարբեր վնասվածքների պատճառով բացակայում էին Ժերար Պիկեն, Անսումանե Ֆաթին, Սերժի Ռոբերտոն, Ռոնալդ Արաուխոն, Սամուել Ումտիտին, իսկ Լեո Մեսսիին, Մարկ-Անդրե Տեր Շտեգենին և Ֆիլիպե Կոուտինիոյին Ռոնալդ Կումանը որոշել էր հանգիստ տալ։

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» Բուդապեշտում հյուրընկալվել էր «Ֆերենցվարոշին»։

Նույնիսկ այդքան ֆուտբոլիստների բացակայության պայմաններում «Բարսելոնան» անչափ հեշտ ու վստահ հաղթանակ տարավ հունգարական ակումբի նկատմամբ։ Գրանցվեց 0։3 հաշիվը, ընդ որում, բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ 14-28-րդ րոպեների ընթացքում գոլերի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը, Մարտին Բրեյթվեյթը և Ուսման Դեմբելեն։

Խաղի մնացած ժամանակահատվածում «բլաուգրանասի» ֆուտբոլիստները ևս մի քանի անգամ կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ։

G խմբի մյուս խաղում էլ «Յուվենտուսը» առանց որևէ լուրջ խնդիրների նույն հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին»։

Անդրեա Պիռլոյի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆեդերիկո Կիզեայի, Կրիշտիանու Ռոնալդուի և Ալվարո Մորատայի խփած գոլերը։

Այսպիսով, G խմբումը վերջին տուրից առաջ ստացավ հետևյալ տեսքը․

1․ «Բարսելոնա» – 15 միավոր

2․ «Յուվենտուս» – 12 միավոր

3․«Դինամո Կիև» – 1 միավոր

4․ «Ֆերենցվարոշ» – 1 միավոր

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023