Նոյեմբերի 20-ին կայացել է Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Հաստատվել է նաև հանդիպումների ժամանակացույցը, որոնք բաղկացած կլինեն երկու դիմակայությունից։ Մարտի 25 Մարտի 27 Մարտի 28 Մարտի 30 Կիսազրափակիչում էլ կձևավորվեն հետևյալ զույգերը. Մրցաշարի կիսաեզրափակիչները կկայանան հունիսի 9-10-ին, երրորդ տեղի համար նախատեսված հանդիպումն ու եզրափակիչը` հունիսի 13-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ԱՄՆ-ի ազգային հավաքականը Ցինցինատիում 2:0 հաշվով հաղթեց Հայթիի թիմին։ Տանտերերից 25-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց Քրիստիան Պուլիշիչը` հաշիվը դարձնելով 2:0։ Ամերիկացիները վերջին հանդիպումն են անցկացրել Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ։ Արգենտինացի մասնագետը շուտով աշխատանքի կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»։ ԱՄՆ-ը դիմակայության առաջին խաղում էլ մրցակցին պարտության էր […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ Դանիայի թիմի նկատմամբ։ Դանիացիները 11-րդ ու 14-րդ րոպեներին Ռասմուս Հոյլունի և Պիեռ-Էմիլ Հոյբերգի խփած գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, բայց «Վիկինգները» հետագայում ֆանտաստիկ քամբեք արեցին։ Նորվեգացիներից 37-րդ րոպեին հաշիվը կրճատեց Էռլինգ Հոլանդը, իսկ […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի առաջին խմբի վերջին` 6-րդ տուրում Ֆինլանդիայի ազգային հավաքականը Հելսինկիի «Բոլտ Արենա» ստադիոնում 7:2 հաշվով ջախջախել է Սան Մարինոյի թիմին։ Ֆիններից հեթ-տրիկ է գրանցել Ադրիան Սվանբակը, Յոել Պոյանպալոն աչքի է ընկել երկու անգամ, իսկ Լեո Վալտան ու Դանիել Հականսը մեկական գոլ են խփել։ Հյուրերից Նիկոլա Նանին դուբլ է ձևակերպել։ Տանտերերից հանդիպմանը […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երրորդ տուրի վերջին` 6-րդ տուրում Ղազախստանի ազգային հավաքականն Աստանայում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց Սլովակիայի հետ։ Տանտերերը Իսլամ Չեսնոկովի և Յան Վարագովսկու գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ էին երկու անգամ, բայց սլովակները կարողացան խուսափել պարտությունից։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմին պարտությունից 90+5-րդ րոպեին փրկեց Ադրիան Կապրալիկը։ Հյուրերից գոլ խփեց նաև Ռոբերտ Բոժենիկը։ […]
Ավելին
Լուկա Մոդրիչը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Չեխիայի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի վերջին` 6-րդ տուրի հանդիպմանը (2:1) և կրկնել Լիոնել Մեսիի տպավորիչ ցուցանիշը։ Մոդրիչը խորվաթների կազմում անցկացրել է 208-րդ հանդիպումը, ինչը հավաքականների մակարդակով պատմության մեջ երկրորդ լավագույն ցուցանիշն է։ Մեսին Արգենտինայի հավաքականում նույնպես դաշտ է դուրս եկել 208 անգամ։ […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի վերջին` 6-րդ տուրում Բելգիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց Իտալիայի թիմին։ «Սկուադրա աձուրիից» 11-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ «Կարմիր սատանաները» նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև երկու գնդակի առավելություն ստացան. 15-26-րդ րոպեների ընթացքում մեկական գոլ խփեցին Մաքսիմ դե Կույպերը, Նաթան Նգոյը և Ժերեմի […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում Անգլիայի ազգային հավաքականը Մադրիդում հյուրընկալվելիս 3:2 հաշվով դրամարիկ հաղթանակ տարավ Իսպանիայի թիմի նկատմամբ։ «Երեք առյուծներին» առաջին խաղակեսի վերջնամասում` 45-րդ րոպեին, 11-մետրանոցից առաջ մղեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնը։ 53-րդ ու 57-րդ րոպեներին անգլիացիների առավելությունը շոշափելի դարձրին պաշտպաններ Էզրի Կոնսան ու Բեն Ուայթը։ Թվում էր, թե […]
Ավելին
Լատվիայի թիմի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին 6-րդ տուրի խաղում (0:0) ունեցած մրցելույթի համար Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը հեղինակավոր Sofascore վիճակագրական ընկերության կողմից ստացել է ամենաբարձր` 10 գնահատականը։ 22-ամյա ֆուտբոլիստը լատվիացիների դեմ խաղում 9 սեյվ է կատարել, որոնցից 4-ը` տուգանային հրապարակից կատարած հարվածներից հետո։ xGOT համակարգով երիտասարդ դարպասապահը չեզոքացրել է […]
Ավելին
Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում Չեռնոգորիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Կիպրոսի թիմին։ Միրկո Վուչինիչի գլխավորած թիմից փայլեց «Ատալանտայի» հարձակվող Նիկոլա Կրստովիչը` գրանցելով երկուական գոլ ու ասիստ։ Հյուրերից աչքի ընկան նաև Միլուտին Օսմայիչը և Միլան Վուկոտիչը։ Կիպրոսից գոլ խփեց Յոանիս Պիտասը։ Խմբի մյուս խաղում Լատվիայի ու Հայաստանի ազգային հավաքականները գոլազուրկ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026