«Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղում (1:3) «Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոն շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ խփելուց հետո ներողություն է խնդրել լոնդոնյան գրանդի երկրպագուներից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն. «Մեզնից յուրաքանչյուրը պետք է նայի ինքն իրեն։ Ցավում եմ երկրպագուների համար, քանի որ նրանք արժանի չեն նման իրավիճակի։ Չեմ կարծում, որ խնդիրը մարզիչն է։ […]
Ավելին
Էդին Թերզիչը կնշանակվի Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ 43-ամյա մասնագետն աշխատանքը կսկսի 2026/27 մրցաշրջանից` պաշտոնում փոխարինելով Էռնեստո Վալվերդեին։ Գերմանացի մասնագետը մարզել է միայն Դորտմունդի «Բորուսիան», որտեղ աշխատել է 2020-21 և 2022-24 թվականներին։ Ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Գերմանիայի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Չուկարիչկիին»։ Հյուրերից հաշիվը 27-րդ րոպեին բացել է Բրունո Դուարտեն` եզրափակելով Նաիր Թիկնիզյանի ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը Սերբիայի ընթացիկ առաջնությունում կատարել է 5-րդ գոլային փոխանցումը։ 26-ամյա ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում է եղել` փոխարինվելով 70-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» 85 միավորով առաջին տեղում է։ […]
Ավելին
«Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Մյունխենյան գրանդը 25-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Անգլիացի եզրայինի ծառայություններով նաև այլ ակումբներ են հետաքրքրված, բայց «ռեկորդ մայսթերը» նրան ձեռք բերելու հարցում ֆավորիտ է։ Գերմանական ակումբը նախնական բանակցություններ է վարել Գորդոնի ներկայացուցիչների հետ։ Գործարքի կայացման հիմնական խնդիրը «Նյուքասլի» […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Արսենալ» – «Ատլետիկո Մադրիդ»` 5.05, 23:00 (առաջին խաղը` 1:1) Գլխավոր մրցավար – Դանիել Զիբերտ (Գերմանիա) Եզրային մրցավարներ – Յան Զայդել, Ռաֆայել Ֆոլտին (երկուսն էլ` Գերմանիա)։ Տեսաօգնականներ – Բաստիան Դանկերտ, Ռոբերտ Շրյոդեր (երկուսն էլ` Գերմանիա)։ Չորրորդ մրցավար – Թոբիաս Շթիլեր (Գերմանիա)։ «Բավարիա» – ՊՍԺ` […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս թրիլերային ոչ-ոքի (3:3) գրանցեց «Էվերթոնի» հետ։ «Քաղաքաբնակները» 43-րդ րոպեին Ժերեմի Դոկուի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի համար։ Մերսիդայդյան գրանդից 64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ ֆրանսիացի հարձակվող Թիերնո Բարին, որը գրանցեց դուբլ։ Տանտերերից մեկ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» «Սթեֆորդ Բրիջ» ստադիոնում 0:3 հաշվով պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ «Անտապառապահներից» դուբլ գրանցեց Թոնի Ավոնիյին, գոլ խփեց նաև Իգոր Ժեզուսը։ «Ազնավականներից» աչքի ընկավ Ժոաո Պեդրոն։ Լոնդոնյան գրանդը Պրեմիեր լիգայում կրեց 6-րդ անընդմեջ պարտությումը։ Ակումբը ներքին առաջնությունում վերջին հաղթանակը տարել է մարտի 4-ին` մրցակցի դաշտում 4:1 հաշվով առավելության հասնելով «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 4:2 հաշվով հաղթեց «Բավարիային»։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ալեքսիա Պուտելիասը, մեկական գոլ խփեցին Սալմա Պարալուելոն ու Էվա Պայորը։ Մյունխենյան ակումբից աչքի ընկան Լինդա Դալմանը և Պերնիլե Հարդան։ Կատալոնական գրանդը հաղթեց ընդհանուր 5:3 հաշվով։ Մյունխենում կայացած առաջին խաղում կողմերը փոխանակել էին մեկական գնդակ։ «Բարսելոնան» 6-րդ անգամ […]
Ավելին
«Թունը» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ Մաուրո Լուստրինելիի գլխավորած թիմը Սուպերլիգայի 35-րդ տուրում հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Բազելին»։ Ակումբը 74 միավորով առաջին տեղում է` առաջնության ավարտից 3 տուր առաջ անհասանելի դառնալով մրցակցիների համար։ «Թունը» դեռ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում` Չելենջ լիգայում, որը նույնպես հաղթել էր։ «Թունը» ակումբի128 տարվա […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ակրոնին»։ «Ցլերի» հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց Ջոն Կորդոբան` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ոսկերչական ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում գրանցել է 12 գոլ ու 15 ասիստ։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 63 միավորով առաջին տեղում է, «Ակրոնը»` 27 միավորով 12-րդ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026