ԱԱ-2026. Ալժիրը կամային հաղթանակ տարավ Հորդանանի նկատմամբ 🎥
ԱԱ-2026. Ալժիրը կամային հաղթանակ տարավ Հորդանանի նկատմամբ 🎥
23/06/2026 - 10:23

ԱԱ-2026-ի J խմբի երկրորդ տուրում Ալժիրի ազգային հավաքականը Սան Ֆրանցիսկոյում 2:1 հաշվով հաղթեց Հորդանանի թիմին։

Հորդանանցիները 36-րդ րոպեին Նիզար Ալ Ռաշդանի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, բայց Վլադիմիր Պետկովիչի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում կարողացավ բելել հանդիպման ընթացքը` տանելով կամային հաղթանակ։

«Կանաչներից» 69-րդ ու 82-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Նադիր Բենբուալին և Ամին Գուիրին։

J խմբի առաջատարը 6 միավորով Արգենտինան է։ Աշխարհի գործող չեմպիոնն առաջին տեղով դուրս կգա փլեյ-օֆֆ։ Ավստրիան ու Ալժիրն ունեն 3-ական միավոր, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը։ Մունդիալում առաջին անգամ հանդես եկող Հորդանանը միավոր չի վաստակել` զրկվելով պայքարը շարունակելու հնարավորությունից։

Վերջին տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.

  • Հորդանան – Արգենտինա` 28.06, 6:00
  • Ալժիր – Ավստրիա` 28.06, 6:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026