ԱԱ-2026. Ֆրանսիան տպավորում է` խոշոր հաշվով հաղթելով Իրաքին 🎥
ԱԱ-2026-ի I խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը Ֆիլադելֆիայում 3:0 հաշվով հաղթեց Իրաքի թիմին։
«Եռագույններից» դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, որը Մունդիալներում խփած գոլերի քանակը հասցրեց 16-ի` հավասարվելով Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողն աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն Լիոնել Մեսիին (Արգենտինա), որը խփել է 18 գոլ։
Ֆրանսիացիներից աչքի ընկավ նաև Ուսման Դեմբելեն։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմից երկու ասիստ կատարեց Մայքլ Օլիսեն։
Ֆրանսիայի հավաքականը 6 միավորով I խմբի առաջատարն է` ապահովելով տեղը փլեյ-օֆֆ փուլում։ 6 միավոր է վաստակել նաև երկրորդ տեղը զբաղեցնող Նորվեգիային, որը նույնպես հանդես կգա 1/16 եզրափակիչում։ Սենեգալն ու Իրաքը միավոր չունեն, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ ու 4-րդ տեղերը։
Վերջին տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.
- Նորվեգիա – Ֆրանսիա` 26.06, 23:00
- Սենեգալ – Իրաք` 26.06, 23:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml