Ուսման Դեմբելեն Մունդիալներում խփել է առաջին գոլը 🎥
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Մունդիալներում խփել է առաջին գոլը` ԱԱ-2026-ի I խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականի կազմում գրավելով Սենեգալի դարպասը։
Mister Chip-ի տվյալներով` «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն աշխարհի առաջնություններում նորամուտը նշելուց երկրորդ ամենաշատ հանդիպումն է անկացրել առաջին գոլը խփելու համար։ Դեմբելեն մրցաշարում առաջին գոլը խփեց 13-րդ խաղում։
Նույն ցուցանիշն ունի նաև Իսպանիայի ազգային հավաքկանի նախկին պաշտպան Կառլես Պույոլը (13)։
Այդ ցուցանիշով հակառեկորդակիրը Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Կառլ-Հայնց Շնելինգերն է, որը Մունդիալում նորամուտից հետո միայն 16-րդ խաղում է գոլ խփել` ԱԱ-1970-ի կիսաեզրափակիչում (3:4) գրավելով Իտալիայի դարպասը։
Դեմբելեն Ֆրանսիայի հավաքական է հրավիրվում 2016թ. սեպտեմբերից, 61 խաղում գրանցել է 8 գոլ ու 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml