Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գրիշինը խոսել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի մասին, հայտնում է «Матч ТВ»-ն։ «Գումարը մնում է գումար։ Եթե Սպերցյանը տեղափոխվի Սաուդյան Արաբիա, ոչ ոք նրան չի մեղադրի։ Ֆուտբոլիստի կարիերան կարճ է, իսկ գումար աշխատելու ցանկություն միշտ կա, ուստի նման տարբերակը չեմ բացառում։ Այդուհանդերձ, նախորդ երկու տարիներին խոսում էին, թե «Ինտերը», «Միլանը» […]
Ավելին
Իտալիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Հունաստանի թիմին։ Հերակլիոնում կայացած խաղում «Սկուադրա աձուրիի» հաղթական գոլը 18-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էզպոզիտոն։ «Ինտերի» հարձակվողն օրեր առաջ էլ հաղթական գոլ էր խփել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ ընկերական խաղում, որը նույնպես ավարտվել էր 1:0 հաշվով։ Հունաստանի դեմ հանդիպումն իտալացիներն ավարտել են 10 ֆուտբոլիստով. 68-րդ րոպեին […]
Ավելին
«Ցրվենա Զվեզդան» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 5-6 միլիոն եվրո, տեղեկացնում է Legalbet-ը։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Այաքսը», բայց Ամստերդամը ներկայացնող ակումբը նրա տեղափոխության հարցում դեռ բանակցություններ չի սկսել։ Թիկնիզյանին իր կազմում ցանկանում է տեսնել նաև հունական «Օլիմպիակոսը»։ 27-ամյա պաշտպանը նախորդ ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» 1,7 միլիոն եվրոյով […]
Ավելին
Ֆլորենտինո Պերեսը վեընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 79-ամյա ֆունկցիոներն ստացել է ձայների 65 տոկոս։ Մյուս թեկնածու Էնրիկե Ռիկելմեի օգտին քվեարկել է ընտրողների 35 տոկոսը։ Իսպանացի գործարարը 6-րդ անգամ է վերընտրվում պաշտոնում։ Նա ակումբը կշարունակի ղեկավարել մինչև 2030 թվականը։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է […]
Ավելին
Մարոկկոյի ու Նորվեգիայի ազգային հավաքականներն ընկերական խաղում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ատլասե առյուծներից» հաշիվը 8-րդ րոպեին բացեց Բրահիմ Դիասը, որին «Վիկինգները» 75-ին պատասխանեցին թիմի ավագ Մարտին Էդեգորի դիպուկ հարվածով։ Երկու հավաքականներն էլ ԱԱ-2026-ից առաջ անցկացրին վերջին հանդիպումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` Վարաժդինում 2:1 հաշվով հաղթելով Սլովենիայի թիմին։ Զխատլո Դալիչի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց 90+3-րդ րոպեին Մարիո Պաշալիչի` «տրիվելա» տեսակի հարվածով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ «Ատալանտայի» կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց ոտնաթաթի դրսի մասի հատվածով։ Խորվաթներից գոլ խփեց նաև թիմի ավագ, 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Սլովենացիներից աչքի ընկավ […]
Ավելին
ՊՍԺ-ն ակումբի կիսապաշտպաններ Վիտինայի և Ժոաու Նևեշի տրանսֆերը չի վաճառի Մադրիդի «Ռեալին», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Արքայական ակումբը» հետաքրքրված է պորտուգալացի ֆուտբոլիստների ծառայութնուններով, բայց փարիզյան գրանդը հստակ դիրքորոշում ունի։ «Պարի Սեն-Ժերմենը» երկու կիսապաշտպանին էլ համարում է անձեռնմխելի ֆուտբոլիստ և մարզական ծրագրի անքակտելի մաս և ոչ մի գումարի դիմաց չի պատրաստվում բաժանվել նրանցից որևէ մեկից։ […]
Ավելին
Դանիայի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցում է Ուկրաինայի թիմի դեմ։ Դանիացիներից 13-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Պատրիկ Դորգուն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն դոս Սանթոսն ընգրկվել է Բրազիլիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է «Պենտակամպիոնների» մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստը հայտացուցակում փոխարինել է եզրային պաշտպան Վեսլիին։ «Ռոմայի» ֆուտբոլիստը Եգիպտոսի թիմի հետ ընկերական խաղում (2:1) վնասվածք է ստացել և բաց կթողնի Մունդիալը։ Էդերսոնը Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 3 հանդիպման։ Նա ազգային թիմում նորամուտը նշել է […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 96-րդ հանդիպումը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությումը։ 33-ամյա ֆուտբոլիստը հավաքականում անցկացրած խաղերի քանակով շրջանցել է Հենրիխ Մխիթարյանին։ Հովհաննիսյանը դարձել է ազգային թիմի պատմության մեջ երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։ Նա զիջում է միայն հավաքականի լեգենդար ավագ, նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանին, որը մանսակցել է 133 հանդիպման։ Կամո […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026