Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Սևիլիան» «Լա Սերամիկա» ստադիոնում 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ։ «Դեղին սուզանավը» Ժերար Մորենոյի ու Ժորժ Միկաուտաձեի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, բայց անդալուզյան ակումբը կարողացավ ֆանտաստիկ comeback անել։ Լուիս Գարսիայի գլխավորած թիմից աչքի ընկան Օսոն, Կիկե Սալասն ու Ակոր Ադամսը։ «Սևիլիան» 43 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։ «Բլանկիռոխոսը» […]
Ավելին
Կիբերսպորտի Հայաստանի հավաքականը մայիսի 5-ից մասնակցում է FIFAe World Cup Nations League 2026 eFootball Mobile մրցաշարին։ Հայաստանի հավաքականը մրցաշարում արդեն 4 հանդիպում է անցկացրել` հաղթելով Չեռնոգրիային (2:0), ոչ-ոքի գրանցելով Բելգիայի (1:1) և Լյուքսեմբուրգի (2:2) հետ ու պարտվելով Թուրքիային (0:2)։ Հայաստանի թիմն իր խմբում 5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը` դուրս գալով փլեյ-օֆֆ, որի առաջին փուլում […]
Ավելին
«Բրագայի» կիսապաշտպան Ռոդրիգո Սալասարը կտեղափոխվի Լիսաբոնի «Սպորտինգ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել. գործարքը կարժենա 30 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Սալասարի տեղափոխությունը կդառնա «Սպորտինգի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու կգերազանցի Մանուել Ուգարտեի ռեկորդը, որին լիսաբոնյան ակումբը 2021թ. հունվարին «Ֆամիլիկաոյից» ձեռք էր բերել […]
Ավելին
Ամենահեղինակավոր Globo հեռուստաընկերությունը հրապարակել է Բրազիլիայի` ԱԱ-2026-ի համար նախատեսված ընդլայնված հայտացուցակը։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ` Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Ֆեներբահչե», Թուրքիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ուգո Սոուզա («Կորինտիանս»), Ժոն Վիտոր («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Վեվերթոն («Գրեմիո»)։ Պաշտպաններ` Լեո Պերեյրա, Լեո Օրտիս, Ալեքս Սանդրո, Դանիլո (բոլորը` «Ֆլամենգո»), Մարկինիոս (ՊՍԺ, […]
Ավելին
19 ակումբ նվաճել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարին արդեն որակավորվել են «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Վիլյառեալը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բետիսը» (բոլորը` Իսպանիա), «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» (բոլորը` Անգլիա), «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Լայպցիգը» (բոլորը` Գերմանիա), ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը» (երկուսն էլ` Նիդերլանդներ), ՊՍԺ-ն, «Լանսը» (երկուսն էլ` Ֆրանսիա), «Պորտուն» (Պորտուգալիա), Դոնեցկի «Շախտյորը» (Ուկրաինա), «Գալաթասարայը» (Թուրքիա) և […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալ Նասրը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ալ Հիլալի» հետ։ Տանտերերը 37-րդ րոպեին Մոհամեդ Սիմականի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Մրցակիցը պարտությունից խուսափեց միայն 90+8-րդ րոպեին. ինքնագոլ գրանցեց դարպասապահ Բենտոն` օդային փոխանցումից հետո չկարողանալով ֆիքսել գնդակը։ «Ալ Նասրը» 83 միավորով առաջին տեղում է։ Ժորժե Զեժուշի գլխավորած թիմը […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Բետիսը» 2:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։ Անդալուզյան ակումբի գոլերը խփեցին Կուչոն ու Պաբլո Ֆորնալսը, մրցակցից աչքի ընկավ Էկտոր Ֆորտը։ «Բետիսը» 57 միավորով 5-րդ տեղում է` պատմության մեջ միայն երկրորդ անգամ ու 20 տարի անց նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը հանդես կգա Լիգայի փուլում։ «Գլիոռոսոն» միայն 2005/06 մրցաշրջանում է […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Լևանտեն» մրցակցի դաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։ Տանտերերը Ֆերան Յուտգլայի դուբլի շնորհիվ հաղթում էին նախ` 1:0, ապա` 2:1, բայց վալենսիական ակումբը կարողացավ comeback անել` կորզելով անչափ կարևոր հաղթանակ։ Լուիս Կաստրոյի գլխավորած թիմի գոլերը խփեցին Կերվին Արիագան, Ադրիան Դելան ու Ռոխեր Բրուգին։ «Լևանտեն» երկրորդ խաղում անընդմեջ նույն հաշվով […]
Ավելին
Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու աշխարհի 2026թ. առաջնությանը։ Դարպասապահներ` Վիկտոր Յոհանսոն («Սթոք Սիթի», Անգլիա), Քրիստոֆեր Նորդֆելդ (ԱԻԿ), Յակոբ Ցետերստրյոմ («Դերբի Քաունթի»)։ Պաշտպաններ` Յալմար Էկդալ («Բարնլի», Անգլիա), Գաբրիել Գուդմունդսոն («Լիդս», Անգլիա), Իսակ Հին («Ատալանտա», Իտալիա), Էմիլ Հոլմ («Յուվենտուս», Իտալիա), Գուստավ Լագերբիլկե («Բրագա», Պորտուգալիա), Վիկտոր Լինդելյոֆ […]
Ավելին
Ֆլորենտինո Պերեսը հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալում» արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան, հայտնում է ինսայդեր Ֆաբիրիցիո Ռոմանոն. «Ցավով պետք է տեղեկացնեմ, որ հրաժարական չեմ տալիս։ Նախագահական նոր ընտրություններ տեղի կունենան ակումբում։ Իմ դեմ արշավ է սկսվել, բայց այստեղ եմ ու ակումբի նախագահն եմ։ Ասում են, թե ես քաղցկեղով եմ տառապում, […]
Ավելին
1 8 9 10 11 12 2,315

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026