Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը` բրոնզե մեդալակիր 📸/🎥
Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Վարազդատ Լալայանը (+110 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
Փարիզի Օլիմպիական խաղերի (2024թ.) փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Լալայանը գրանցեց երկամարտի 457 կգ (210+247) արդյունք` կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։ 27-ամյա ծանրորդը փոքր արծաթե ու բրոնզե մեդալ էլ նվաճեց համապատասխանաբար պոկում և հրում վարժություններում։
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ իրաքցի Ալի Ռուբայավին` ցույց տալով երկամարտի 466 կգ (211+255) արդյունք։
458 կիլոգրամով (195+263) արծաթե մեդալը նվաճեց Աիլիռեզա Յուսեֆին։ Իրանցի ծանրորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց հրում վարժությունում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
