«Ռեալը», «Ատլետիկոն» ու «Չելսին» հետաքրքրված են «Արսենալի» ֆուտբոլիստի ծառայություններով
«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին ձմռանը կարող է փոխել ակումբը, հայտնում է The Independent-ը։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մադրիդյան գրանդներ «Ռեալն» ու «Ատլետիկոն», ինչպես նաև «Չելսին»։
«Զինագործները» բասկ կիսապաշտպանի տրանսֆերը վաճառելու դեպքում կպահանջեն այնքան, որքան 2025թ. հուլիսին տեղափոխության համար վճարել են «Ռեալ Սոսիեդադին»։ Լոնդոնյան գրանդը Զուբիմենդիին ձեռք է բերել 70 միլիոն եվրոյով։
Մարտին Զուբիմենդին «Արսենալում» 69 խաղում խփել է 6 գոլ, կատարել 4 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Մարտին Սուբիմենդի, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ