«Բարսան» ծանր պայքարում հաղթեց «Ատլետիկոյին»` շարունակելով զբաղեցնել առաջին տեղը 🎥
«Բարսան» ծանր պայքարում հաղթեց «Ատլետիկոյին»` շարունակելով զբաղեցնել առաջին տեղը 🎥
09/11/2026 - 01:56

Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» «Մետրոպոլիտանո» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։

«Ռոխիբլանկոսից» հաշիվը 10-րդ րոպեին բացեց Ջուլիանո Սիմեոնեն։ Հետագայում գործող չեմպիոն «Բլաուգրանան» Ֆերմին Լոպեսի դուբլի շնորհիվ կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու առավելության հասնել բարդ խաղում։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 33 միավորով առաջին տեղում է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 30 միավոր։ «Ատլետիկոն» 28 միավորով երրորդն է։

Հանդիպման գոլերը` այստեղ

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026