Մարտի 26-ին կկայանան աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային ու միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ների կիսաեզրափակիչները։ Տեղի կունենան նաև մի շարք ընկերական խաղեր ու Ազգերի լիգայի խաղարկության C/D լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումները։ Interfootball.am-ը ներկայացնում է հանդիպումների անոնսը։ ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար, անցումային փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ Թուրքիա – Ռումինիա` 21:00 Դանիա – Հյուսիսային Մակեդոնիա` 23:45 Իտալիա […]
Ավելին
«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահի` ակումբից հեռանալուց հետո ծրագրում է ձեռք բերել միանգամից երկու վինգերի, հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։ Մերսիսայդյան գրանդը համալրելու թեկնածուներն են Մայքլ Օլիսեն («Բավարիա»), Յան Դիոմանդեն («Լայպցիգ») և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն («Յուվենտուս»)։ Անգլիական ակումբը նախորդ տարի հետաքրքրված էր նաև ՊՍԺ-ի եզրային կիսապաշտպան Բրեդլի Բարկոլայի ծառայություններով, որն այժմ փարզիյան գրանդի հետ բանակցում է` նոր պայմանագիր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Էլ կլասիկոյում» հյուրընկալվելիս 6:2 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»։ Կատալոնական գրանդից դուբլ գրանցեց Էվա Պայորը, մեկական գոլ խփեցին նաև Էսմե Բրուգտսը, Իռեն Պարեդեսը, Վիկի Լոպեսը և Ալեքսիա Պուտելիասը։ «Արքայական» ակումբից դուբլ ձևակերպեց Լինդա Կայսեդոն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։ Նշենք, որ ակումբները կհանդիպեն մարտի 29-ին Իսպանիայի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչների մրցավարական անձնակազմերը։ Թուրքիա – Ռումինիա` 21:00 Գլխավոր մրցավար – Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա)։ Եզրային մրցավարներ – Սիրիլ Մունյե, Մեդի Ռամունի (երկուսն էլ` Ֆրանսիա)։ Չորրորդ մրցավար – Բենուա Բաստյեն (Ֆրանսիա)։ Դանիա – Հյուսիսային Մակեդոնիա` 23:45 Գլխավոր մրցավար – Ֆելիքս Ցվայեր (Գերմանիա)։ Եզրային մրցավարներ […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կտեղափոխվի «Օռլանդո Սիթի», հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը «2+1» ձևաչափով է։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026թ. հուլիսի 1-ից։ 35-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբ կտեղափոխվի անվճար։ Նա «Օռլանդոյում» հանդես կգա «7» համարի մարզաշապիկով։ Գրիզմանն «Ատլետիկոյում» 488 խաղում խփել է 211 գոլ, կատարել 97 ասիստ։ Նա […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է ESPN-ը։ Կատալոնական գրանդը մտադիր է հաջորդ ամռանը հարձակման գծում փոփոխություններ կատարել ու դիտարկում է 26-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակը։ «Բլաուգրանան» նախընտրում է վաճառել Տոռեսի տրանսֆերը, այլ ոչ թե ակումբի մյուս հարձակցող Ռոբերտ Լևանդովսկունը։ «Բարսելոնան» պատրաստ է Տոռեսի վերաբերյալ առաջարկներ դիտարկել։ Ակումբում վստահ են, որ իսպանացի հարձակվողի […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կհեռանա ակումբից, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը կխզեն գործող պայմանագիրը. եգիպտոսի ֆուտբոլիստը 2026թ. հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ։ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017թ. հուլիսից, 435 խաղում խփել է 255 գոլ, կատարել 122 ասիստ։ 33-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի պատմության մեջ երրորդ լավագույն ռմբարկուն ու լավագույն ասիստենտն է։ Եզրային կիսապաշտպանը […]
Ավելին
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Գարսիա Պլասան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ 53-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Ալավեսը», «Մալյորկան», «Վիլյառեալը», «Խետաֆեն», «Լևանտեն», «Էլչեն» և այլ ակումբներ։ Նա աշխատել է նաև Մերձավոր Արևելքում` գլխավորելով «Բանի Յասը» (ԱՄԷ) և «Ալ Շաբաբը» (Սաուդյան Արաբիա)։ «Սևիլիան» […]
Ավելին
Հայաստանի Մ19 հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի B2 խմբի առաջին տուրում ոչ-ոքի (1:1) կորզեց Կոսովոյի հասակակիցների թիմից։ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմին 81-րդ րոպեին պարտությունից փրկեց «Ռոստովի» վինգեր Դավիթ Բաթոյանը։ Կոսովոյից հաշիվը 19-րդ րոպեին բացել էր Լորիկ Մեհմետին։ Հայաստանի հավաքականը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 27-ին` մրցելով Թուրքիայի դեմ։ B2 խմբում է նաև Ջիբրալթարի թիմը, […]
Ավելին
«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մաքսենս Լակրուան հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, հայտնում է «եռագույնների» մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիացիների հայտացուցակում փոխարինել է վնասվածք ստացած «Արսենալ» պաշտպան Վիլիամ Սալիբային։ Լակրուան կարիերայում առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը մարտի 26-ին ընկերական խաղում կմրցի Բրազիլիայի հավաքականի դեմ, իսկ մատի 29-ին` Կոլումբիայի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026