«Լիվերպուլը» երկրորդ խաղում անընդմեջ նույն հաշվով գոլառատ ոչ-ոքի գրանցեց 🎥
Անգլիայի Պրեմիեր 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում չկարողացավ հաղթել «Նոթինգհեմ Ֆորեսթին». գրանցվեց 2:2 հաշիվը։
«Անտառապահները» երկու անգամ առաջ էին հաշվի մեջ, բայց մերսիսայդյան գրանդը կարողացավ խուսափել պարտությունից։
Անդոնի Իռաոլայի գլխավորած թիմից գոլերը խփեցին Ալեքսանդր Իսակն ու Վիկտոր Մունյոսը, իսկ հյուրերից աչքի ընկան Դան Նդոյեն և Մորգան Գիբս-Ուայթը։
«Լիվերպուլը» «Նյուքասլի» դեմ առաջին տուրում նույնպես նույն հաշվով ոչ-ոքի էր գրանցել։
«Լիվերպուլը» 2 միավորով 11-րդն է, «Ֆորեսթը»` 1 միավորով 13-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml