«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի կարիերայի ներկա ժամանակահատվածում խաղային անկում է: Tuttosport-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տնօրեն Ֆերանա Սորիանոն թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խնդրանքով եղել է Իտալիայում, որպեսզի հետաքրքրվի Դիբալայի ծառայություններով: Շատ են խոսակցությունները, որ արգենտինացին ամռանը լքելու է «Յուվենտուսը»: Թուրինյան ակումբն անդրդվելի է ֆուտբոլիստի հրաժարագնի հարցում՝ 120 միլիոն եվրո: Ընթացիկ առաջնությունում 25-ամյա […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»: 28-ամյա ֆուտբոլիստը «Յուվե» է տեղափոխվելու ազատ խաղացողի կարգավիճակով այս տարվա հուլիսին: Թուրինյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռեմսիի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2023 թվականը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեմսին դառնալու է բրիտանացի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շաբաթական ստանալով 400 հազար ֆունտ […]
Ավելին
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Կալյարիին»: Տանտերերը վստահ հաղթանակ են տարել 3:0 հաշվով: Հանդիպման 13-րդ րոպեին Կեպիտելին պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Մոտ 10 րոպե անց Պակետան կրկնապատկել է հաշիվը: 62-րդ րոպեին Պյոնտեկը հաշիվը դարձրել է խոշոր: Այս հաղթանակից հետո Գատուզոյի գլխավորած թիմը 39 միավորով բարձրացել է 4-րդ հորիզոնական:
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Հանդիպման 23-րդ րոպեին Ռոնալդուի հարվածից հետո դարպասապահը հետ է մղել գնդակը, վրա հասած Խեդիրան այն ուղարկել է դարպասը: 70-րդ րոպեին Ռոնալդուն գլխի հուժկու հարվածով կրկնապատկել է հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Ռոնալդուի փոխանցումից հետո վայրկյաններ առաջ խաղադաշտ մտած Էմրե Ջանը ձևակերպել […]
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Ստեֆանո Ստուրարոն պաշտոնապես տեղափոխվել է «Ջենոա»: Տրանսֆերից թուրինյան ակումբը ստանալու է 19 միլիոն դոլար: Հաղորդվում է, որ «Ջենոան» գումարը վճարելու է 4 տարվա ընթացքում: Ստուրարոն «Ջենոայի» սան է և «Յուվե» է տեղափոխվել 2014 թվականին: Նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Սպորտինգում», սակայն վնասվածքի պատճառով Պորտուգալիայի առաջնության որևէ հանդիպման չի մասնակցել:
Ավելին
Իտալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Միլանը» հյուրընկալել էր «Նապոլիին»: Միլանյան թիմը հաղթեց 2:0 հաշվով. դուբլ ձևակերպեց տանտերերի նորեկ Կրիստոֆ Պիոնտեկը: Լեհ ֆուտբոլիստն աչքի է ընկել 11-րդ և 27-րդ րոպեներին: Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է:
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Լացիոն» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Հանդիպումն ավարտվեց թուրինյան թիմի կամային հաղթանակով՝ 2:1: Խաղի 59-րդ րոպեին Էմրե Չանի ինքնագոլի շնորհիվ տանտերերը բացել են հաշիվը: 74-րդ րոպեին Ժոաո Կանսելոն հավասարեցրել է հաշիվը: 87-րդ րոպեին 11 մետրանոց է նշանակվել տանտերերի դարպասին, որը հստակ է իրացրել Ռոնալդուն՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Այս հաղթանակից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Նապոլիին»: Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0: Պահերը քիչ էին. առավել վտանգավոր պահը խաղավերջում Մուսակիոյի հարվածն էր, որից հետո Օսպինան փրկեց իր թիմին վերահաս գոլից: Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» 48 միավորով երկրորդն է, իսկ Գատուզոյի գլխավորած թիմը 35 միավորով 4-րդը:
Ավելին
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Սամպդորիան» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուդինեզեի» դարպասը: Դուբլ է ձևակերպել փորձառու ֆուտբոլիստ Ֆաբիո Կվալյարելան: Այդպիսով, 35-ամյա գոլահարը 16 գոլով գլխավորում է ռմբարկուական մրցավազքը: Կրիշտիանու Ռոնալդուն ակտիվում ունի 14 գոլ: Թուրինյան թիմը տուրի հանդիպումն անցկացնելու է վաղը՝ հունվարի 27-ին:
Ավելին
1 423 424 425

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023