Տրանսֆերային անցուդարձ N2

Տրանսֆերային անցուդարձ N2

30/08/2020 - 15:32

Շարունակում ենք ներկայացնել տրանսֆերային ամենաթարմ նորությունները, որոնք Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչից հետո ավելի են ակտիվացել։ Ինչպես միշտ սկսենք անգլիական Պրեմիեր լիգայից։

Անգլիա

  • Պրեմիեր լիգայի նորեկ «Լիդսը» օգոստոսի 29-ին միանգամից երկու տրանսֆերի մասի հայտարարեց։ Ակումբ 30+10 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Վալենսիայի» 29-ամյա հարձակվող Ռոդրիգո Մորենոյին, իսկ 13 մլն եվրոյի դիմաց՝ «Ֆրայբուրգի» կենտրոնական պաշտպան Ռոբին Կոխին։ Խաղացողները նոր ակումբի հետ կնքել են 4 տարվա պայմանագիր:
  • Պրեմիեր լիգա վերադարձած «Լիդսը» չի պատրաստվու կանգառնել և հետարքրված է նաև «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը գնահատվում է 30-35 մլն եվրո։
  • «Էվերտոնն» էլ ավարտին է հասցրել «Նապոլիի» կիսապաշտպան Ալանի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 3 ամիս բանակցություններից հետո վերջապես կողմերը համաձայնության են հասել։ Մերսիսայդյան ակումբը խաղացողի դիմաց կվճարի 30 մլն եվրո, որը կներառի նաև տարբեր հավելավճարներ։ Հայտնի է, որ «Էվերտոնը» մոտ է նաև «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերն ավարտին հասցնելուն։ 29-ամյա կոլումբացի կիսապաշտպանը եկող շաբաթ կմեկնի Լիվերպուլ և բուժզննում կանցնի ակումբի համար։
  • Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Նիկոլայ Մատվիենկոն հայտնվել է մի շարք անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, խոսքը «Լիդսի» և «Վեսթ Հեմի» մասին է։
  • «Չելսին» «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո մտադիր է ուժեղացնել նաև հենակետային գոտին։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «ազնվականներն» այդ դիրքի հիմնական թեկնածու համարում են «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ին «Չելսին» արդեն առաջարկով հանդես եկել է «մրճահարներին», սակայն մերժում է ստացել։
  • «Մանչեսթեր Յունայթեդն» էլ իր հերթին փորձում է ամրապնդել պաշտպանության ձախ եզրը։ Daily Star-ի տեղեկություններով, «կարմիր ստանաները» ցանկանում են ձեռք բերել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնին, ով ավարտված մրցաշրջանը վարձակալությամբ հանդես է եկել «Սևիլիայի» կազմում։
  • «Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» ենթահարձակվող Դոնի վան դե Բեկին, ում վերջերս պայմանագիր էր առաջարկել նաև «Բարսելոնան», սակայն, Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, 23-ամյա կիսապաշտպանը մտադիր է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։ «Այաքսը» խաղացողից պատրաստ է բաժանվել 40 մլն եվրոյի դիմաց։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը հիանալի հարաբերություններ ունեն, իսկ Ամստերդամը ներկայացնող ակումբը գիտի, թե մանկունյական ակումբը որքան շատ է ցանկանում ձեռք բերել ԴՎԴԲ-ին, սակայն դեռևս սպասում է պաշտոնական առաջարկի, որը չի կայանում։ «Բարսելոնան» կարծես թե «ձեռք է քաշել» այս տրանսֆերն իրականացնելու մտքից։
  • «Տոտենհեմն» ավարտին է հասցրել «Վուլվհերհեմպտոնի» աջ պաշտպան Մեթ Դոհերթիի տեղափոխությունը։ Ըստ լոնդոնյան ակումբի մամուլի ծառայության՝ ակումբը 28-ամյա իռլանդացի պաշտպանի դիմաց վճարել է 18 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։
  • Ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, «Արսենալի» պաշտպան Ռոբ Հոլդինգը վարձավճարով տեղափոխվելու է «Նյուքասլ»։ Գործարքը կայացած է և մոտ ժամանակներս կողմերը պաշտոնապես կայտարարեն դրա մասին, ինչից հետո «զինագործներն» իրենց հերթին կհայտարարեն «Լիլի» պաշտպան Գաբրիել Մագալյանսի տրանսֆերի մասին։
  • Մնանք «զինագործների» կազմում։ Նույն Սկիրայի տեղեկություններով, լոնդոնյան ակումբը նոր պայմանագրի հարցում համաձայնության է հասել ակումբի ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Գաբոնցի հարձակվողը Լոնդոնում կմնա մինչև 2023 թվականը։

Իտալիա

  • Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Շալկե-04»-ի կիսապաշտպան Վեսթոն Մակեննին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո թուրինյան ակումբը կարող է 18 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել 22-ամյա ամերիկացի կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերային իրավունքները։
  • Չհեռանանք Թուրինից։ Ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, «ծեր սենյորան» Գոնսալո Իգուայինի փոխարեն ցանկանում է ձեռք բերել երկու կենտրոնական հարձավկող։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը բանակցում է Էդին Ջեկոյի տրանսֆերի հարցում բանակցում է «Ռոմայի» հետ։ Բոսնիացի հարձակվողն արդեն տվել է իր համաձայնությունը այդ տեղափոխության հարցում և նոր ակումբի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր։ «Յուվեն» փորձում է նաև «Էվերտոնից» հետ վերադարձնել Մոյզե Կինին։ Թուրինյան ակումբը կփորձի մինչև 2022 թվականը վարձակալել 20-ամյա հարձակվողին, ինչից հետո կգնի նրա տրանսֆերային իրավունքները։
  • Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Զլատան Իբրահիմովիչի հետ։ 38-ամյա հարձակվողը միլանյան ակումբի կազմում կմնա մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, իսկ այդ ընթացքում կվաստակի 7 մլն եվրո աշխատավարձ։
  • «Ատալանտան» էլ իր հերթին ավարտին է հասցնում Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի տեղափոխությունը։ Բերգամոն ներկայացնող ակումբը 24-ամյա ռուս կիսապաշտպանի դիմաց կվճարի 14․5 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Միրանչուկը նոր ակումբի կազմում կվաստակի 2 մլն եվրո աշխատավարձ։
  • «Ինտերը» Ալեքսանդր Կոլարովի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ։ Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ կողմերը գրեթե համաձայնության են հասել։ 34-ամյա սերբ պաշտպանը նույնպես դեմ չէ տեղափոխվել միլանյան ակումբ և համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։
  • Եռակողմ տրանսֆեր է հասունանում։ Ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային։ Մերսիսայդյան ակումբը հաջող գործարքի դեպքում Ժորժինիո Վեյնալդումին բաց կթողնի «Բարսելոնա», իսկ կատալոնական ակումբն իր հերթին Արթուրո Վիդալին պատրաստ է վաճառել «Ինտերին»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ չիլիացի կիսապաշտպանը «ներաձուրիների» հետ արդեն նախնական համաձայնություն ունի։
  • «Միլանը» մոտ է «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասին վարձակալելուն։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «ռոսոներիները» 21-ամյա իսպանացուն կվարձակալեն մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո կունենան խաղացողին գնելու անմիջական իրավունք, սակայն «արքայական» ակումբն էլ իր հերթին կարողանա ցանկացած պահի հետ գնել Բրահիմի տրանսֆերային իրավունքները։ Հաղորդվում է, որ իսպանացի կիսապաշտպանի և «Ռեալի» միջև գործող պայմանագրում կա մի կետ, ըստ որի, խաղացողը չի կարող համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը։ Այդ կետն ավելացրել է Դիասի նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Սիթին», որտեղից էլ 2019 թվականի հունվարին 17 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ռեալ»։

Իսպանիա

  • «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը։ «Բլաուգրանասի» նոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույսեր չի կապում նրա հետ և ֆուտբոլիստի հետ ուենցած հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ չի մտնելու իր ծրագրերում։ Ինչպես տեղեկացնում է AS-ը խաղացողի շուրջ իրադարձություններին հետևում է «Ատլետիկո Մադրիդը»։ Մադրիդյանը ակումբը կփորձի ձեռք բերել 33-ամյա հարձակվողին, եթե մոտ ժամանակներս նա դառնա ազատ գործակալ։ Դիեգո Սիմեոնեն Լուիս Սուարեսի տաղանդի երկրպագուն է և վաղուց ցանկանում է աշխատել նրա հետ, սակայն «հնդկացիները» այս տրանսֆերը կարող են իրականացնել միայն այն դեպքում, եթե վաճառեն Դիեգո Կոստային կամ էլ Սուարեսը դառնա ազատ գործակալ։ Ուրուգվայցի հարձակվողի՝ ազատ գործակալ դառնալու հավանականությունն էլ քիչ է, քանի որ այդ դեպքում «գլաուգրանասը» ստիպված կլինի 25 մլն եվրո վճարել խաղացողին։
  • «Բարսելոնան», ամեն դեպքում, փորձում է փոխարինող գտնել Սուարեսի համար։ Նույն AS- փոխանցմամբ, կատալոնական ակուբը սլաքներն ուղղել է «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեի կողմը։
  • Իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերիի տեղեկություններով էլ, «Յուվենտուսը», որը նույնպես կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ է, կփորձի ձեռք բերել Լուիս Սուարեսին։ Խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Այաքսը»։
  • «Սևիլիայի» պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ 13 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Ռեալի» կիսապաշտպան Օսկար Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքները։ Ռոդրիգեսը վերջին երկու մրցաշրջանը վարձակալությամբ հադնես է եկել «Լեգանեսի» կազմում։
# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023