Ի՞նչ տրանսֆերային թիրախներ ունի ՊՍԺ-ն

Ի՞նչ տրանսֆերային թիրախներ ունի ՊՍԺ-ն

29/08/2020 - 11:39

Դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք «Պարի Սեն-Ժերմենը» փորձելու է ձեռք բերել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի տրանսֆերային իրավունքները, թե՞ ոչ։ Մեկ բան պարզ է, որ համացանցում հայտնված յուրաքանչյուր նորության չէ, որ պետք է հավատալ, սակայն ամեն, դեպքում հավաստի աղբյուրներից տեղեկանում ենք, որ, իրոք, արգենտինացի ֆուտբոլիստը հայտնվել է փարիզյան ակումբի հետաքրքրություններ շրջանակում։

Սակայն, ՊՍԺ-ն էլ ի՞նչ խելքին և իրականությանը մոտ տրանսֆերային թիրախներ ունի։ Փորձենք հասկանալ։

Փարիզյան ակումբի մարզչական շտաբը մտադիր է ուժեղացնել կենտրոնական գոտին, քանի որ Լեանդրո Պարեդեսը կարծես թե հեռանալու է։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ ՊՍԺ-ն նրա փոխարինող դիտարկում է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով։

Corriere della Sera-ի տեղեկություննեով, փարզիյան ակումբը սերբ կիսապաշտպանի դիմաց պատրաստ է վճարել 60 մլն եվրո։ Ենթադրվում է, որ հռոմեական ակումբի ղեկավարներին այդ գումարը չի գոհացնի և նրանք կփորձեն ավելացնել Սավիչի տրանսֆերային արժեքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լացիոն» կդիտարկի խաղացողին վաճառելու տարբերակը, եթե արժանի առաջարկ ստանա։

Ա սերիայի ավատրված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտանն «արծիվների» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Բացի Սերգեյ Միլինկովիչ-Սավիչից, ՊՍԺ-ն դիտարկում է նաև «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Թոմաս Փարթիի տարբերակը, սակայն գանացի կիսապաշտպանը կարող է բարձր աշխատավարձ պահանջել, ինչ էլ վտանգում է տրանսֆերի կայացումը։ Փարթիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»։ Այդ մասին տեղեկացնում է Le Parisien-ը։

Կար մի պահ, երբ ՊՍԺ-ն դիտարկում էր նաև «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի տարբերակը, սակայն այժմ ակումբի ղեկավարները նրան չեն ցանկանում գնել։

«Պարի Սեն-Ժերմենի» մարզչական շտաբը ցանկանում է նաև ամրապնդել աջ պաշտպանի դիրքը, քանի որ ակումբից հեռացավ Թոմա Մենյեն։ Նրան փոխարինելու հիմնական թեկնախուներից մեկը «Ատալանտայի» լատերալ Տիմոտե Կաստանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։ Հաղորդվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև ԱՊԼ-ի մի շարք ակումբներ։

Բացի Կատանից, ՊՍԺ-ն սլաքները, հնարավոր է, թեքի նաև «Լիոնի» պաշտպան Լեո Դյուբուայի ուղղությամբ, քանի որ ցանկանում է այնպիսի ֆուտբոլիստի գնել, ով դուրս է եկել ֆրանսիական ակումբներից մեկի մարզադպրոցից, որպեսզի խուսափիՈՒԵՖԱ-ի պատժամիջոցներից։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023