Միրանչուկը տեղափոխվում է Ատալանտա

Միրանչուկը տեղափոխվում է Ատալանտա

29/08/2020 - 09:54

Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ատալանտայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն վերջնական համաձայնության են հասել, իսկ գործարքի դիմաց Բերգամոն ներկայացնող ակումբը կվճարի 14․5 մլն եվրո։ Խաղացողի հաջորդ վաճառքից «Լոկոմոտիվը» որոշակի մասնաբաժին կունենա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա կիսապաշտպանը նոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 2 մլն եվրո։

Աղբյուր փոխանցմամբ՝ ներկա պահին երկու ակումբները փոխանակվում են անհրաժեշտ փաստաթղթերով և մոտ օրերս պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի կայացման մասին։

Անտոն Միրանչուկը 2019/20 մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 32 հանդիպման և խփել 16 գոլ, իսկ նոր մեկնարկած 2020/21 մրցաշրջանում 5 խաղում՝ 2 գոլ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023