Իտալական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը տեղափոխվում է Միլան

Իտալական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը տեղափոխվում է Միլան

31/08/2020 - 09:39

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին մոտ ժամանակներս կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիները» 20-ամյա հենակետային կիսապաշտպանին կվարձակալեն, ինչից հետո կունենան խաղացողին գնելու անմիջական իրավունք։ «Միլանը» խաղացողի վարձակալության համար կվճարի 10 մլն եվրո, իսկ նրան գնելու համար այդ գումարին կավելանա ևս 20 մլն եվրո։ Բացի դրանից, խաղացողի հաջորդ վաճառքից «Բրեշիան» նույնպես կստանա իր մասնաբաժինը։

«Բրեշիան» արդեն ընդունել է միլանյան ակումբի առաջարկը, ինչը նշանակում է, որ մոտ օրերս տրանսֆերը պաշտոնապես կհայտարարվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոնալիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Ինտերը», որը ապրիլ ամսից սկսած լրջորեն բանակցություններ էր վարում «Բրեշիայի» հետ, սակայն վերջին ամիսներին «ներաձուրիների» տրանսֆերային նպատակները փոխվեցին։ Այժմ միլանյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Արթուրո Վիդալին և «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023