Պաշտոնական․ Զլատանը երկարաձգեց պայմանագիրը Միլանի հետ

Պաշտոնական․ Զլատանը երկարաձգեց պայմանագիրը Միլանի հետ

30/08/2020 - 15:39

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբի շվեդ հարձկավող Զլատան Իբրահիմովիչը երկարաձգել է պայմանագիրը։

Աղբյուր փոխանցմամբ՝ շվեդ հարձակվողը ևս մեկ մրցաշրջան կմնա «կարմրասևերի» կազմում, այսինքն, մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Ըստ որոշ աղբյուրների՝ Իբրան այդ ընթացքում կստանա 7 մլն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը «Միլան» էր տեղափոխվել վերջին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, իսկ ավարտված մրցաշրջանում մասնակցեց 20 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023