Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 4:3 հաշվով հաղթեց «Պարի ՆՆ»-ին։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, որը դարձավ դուբլի հեղինակ` գոլերից մեկը խփելով տուգանայինից կատարած հարվածով։ Հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրեց հոբելյանական` 100-րդ հանդիպումը։ Այդ ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը խփել է 32 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթեց «Պարի ՆՆ»-ին։ «Ցլերի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Հատկախեզ գեղեցիկ ստացվեց 23-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլը, երբ 80-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում խփել է 10 […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 26-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ժիլինային»։ Հանդիպման հերոս դարձավ «Սլովանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել իր խաղընկեր Նինո Մարչելիին։ Հայ ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանում 25 խաղում խփել է արդեն 10 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ […]
Ավելին
Ապրիլի 4-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ տեղով և այժմ աղյուսակում 95-րդն է։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ունի 1229,18 միավոր։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտին երկու ընկերական հանդիպում անցկացրեց` պարտվելով նախ Կոսովոյին (0:1), ապա` Չեխիային (1:2)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոպա Սուդամերիկանայի խմբային փուլի առաջին տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս մրցեց Բոլիվիան ներկայանցող «Նասիոնալ Պոտոսիի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ «Բոկայի» մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով փոխարինվեց 80-րդ րոպեին։ Բալեկյանն արգենտինական ակումբի մեկնարկային կազմում նախորդ անգամ եղել էր 2023 թ. հոկտեմբերի 29-ին` Պրոֆեսիոնալ լիգայի հերթական խաղում 60 րոպե անցկացնելով «Ինդեպենդիենտեի» […]
Ավելին
Հունգարիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Դիոշդյորին»։ Դեյան Ստանկովիչի թիմից աչքի ընկավ նորվեգացի Քրիստոֆեր Զախարիասենը, իսկ տանտերերի պաշտպան Մարկո Լունդը գրավեց սեփական դարպասը։ «Ֆերենցվարոշի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը, ով դաշտում անցկացրեց 70 րոպե։ Այպսիով, Բուդապեշտը ներկայացնող ակումբը դուրս եկավ Հունգարիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի զույգերը հայտնի են դառնալու […]
Ավելին
Լեհաստանի գավաթի կիսաեզրափակիչում «Պոգոն Շեցինը» սեփական մարզադաշտում մրցեց «Յագելնոնիայի» դեմ` լրացուցիչ ժամանակում հաղթելով 2:1 հաշվով։ Յենս ԳուստՖսոնի թիմի հաղթական գոլերը խփեցի Էֆտիկիս Կուլուրիսն ու Ֆրեդրիկ Ուլվեստադտը, հյուրերի կազմից աչքի ընկավ Բարթոլոմեյ Վդովիկը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նույնպես ընդգրկված էր «Պոգոնի» հայտացուցակում և փոխարինման մտավ 114-րդ րոպեին։ Այսպիսով, «Պոգոնը» պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» տանը մրցեց «Ալ Էթիֆաքի» դեմ։ Համառ և լարված պայքարում գրանցվեց դարպասի մեկ գրավում. տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։ «Ալ Ֆաթեհի» հաղթական գոլը խփեց Լուկաս Սելարայանը` աչքի ընկնելով 80-րդ րոպեին։ 31-ամյա կիսապաշտպանը Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում 4-րդ գոլը խփեց։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև 8 գոլային փոխանցում է կատարել։ «Ալ […]
Ավելին
Նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը սոցցանցերում գրառում է կատարել` հայտնելով, որ աջակցում է հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին. «Մինչ կշարունակեմ ձեզ խոստացած իմ շարքը, կուզենամ խոսալ մեր Հավաքականի, ավելի կոնկրետ` մեր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի վերաբերյալ։ Մեր Հավաքականի մարզիչը կարծես իր որոշումների մեջ հայտնվել է միակ պատասխանատուի դերում։ Ես այժմ չեմ խոսի իր որոշումների բացարձակ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս մրցում է «Աուգսբուրգի» դեմ։ «Այծերի» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 33-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Դևի Զելկեին։ Վերջինս հաշիվը դարձրեց 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 4 149

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023