«Փյունիկի» հարձակվողը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը 🎥
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում է Կիպրոսի թիմի դեմ։
9-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Յասոնաս Պիկիսը, որը հանդես է գալիս «Փյունիկում»։
26-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշում Կիպրոսի հավաքականում` խփելով անդրանիկ գոլը։
Պիկիսը 9 գոլով Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից մեկն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml