Վահան Բիչախչյանը գոլ է խփել ընկերական խաղում 🎥
«Լեգիան» միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում ընկերական հանդիպում է անցկացրել Լեհաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Պոգոն Գրոդզիսկ-Մազովեցկիի» հետ` հաղթելով 4:2 հաշվով։
Վարշավան ներկայացնող ակումբից 45+8-րդ րոպեին գոլ է խփել Վահան Բիչախչյանը` հաշիվը դարձնելով 2:1։
27-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերի 8-ին էլ Լեհաստանի Էքստրակլասայի 14-րդ տուրում գրավել էր «Ռակուվի» դարպասը` մրցաշրջանում աչքի ընկնելով առաջին անգամ։
Բիչախչյանը վնասվածքից նոր ապաքինվելու և ոչ օպտիմալ մարզավիճակում լինելու պատճառով բաց է թողնում Հայաստանի հավաքականի` Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի վերջին հանդիպումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էկստրակլասա, Լեգիա, Լեհաստանի երկրորդ դիվիզիոն, Հայաստանի-հավաքական, Պոգոն Գրոդզիսկ-Մազովեցկի, Վահան Բիչախչյան