Եվրո-2028. Հայաստանի հավաքականի զամբյուղը որակավորման փուլի վիճակահանության ժամանակ 📸
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի ժամանակ կլինի չորրորդ զամբյուղում, հայտնում է Football Meets Data հայտնի վիճակագրական ընկերությունը։
Զամբյուները կունենան հետևյալ տեսքը.
Առաջին զամբյուղ` Իսպանիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Նորվեգիա, Խորվաթիա։
Երկրորդ զամբյուղ` Չեխիա, Ուելս, Սերբիա, Թուրքիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ավստրիա, Հյուսիսային Իռլանդիա, Հունգարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Կոսովո։
Երրորդ զամբյուղ` Իռլանդիա, Շոտլանդիա, Ուկրաինա, Լեհաստան, Իսրայել, Ռումինիա, Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սլովակիա, Իսլանդիա, Ալբանիա։
Չորրորդ զամբյուղ` Բելառուս, Էստոնիա, Կիպրոս, Ֆինլանդիա, Մոլդովա, Ֆարերյան կղզիներ, Հայաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լատվիա, Սան Մարինո։
Հինգերորդ զամբյուղ` Մալթա, Ադրբեջան, Լիտվա, Անդորրա, Ջիբրալթար, Լիխտենշտեյն։
Ազգերի լիգայի խաղարկության վերջին հանդիպումներից հետո կարող են փոխվել միայն Խորվաթիայի, Չեխիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Իռլանդիայի, Շոտլանդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Էստոնիայի և Բելառուսի հավաքականների զամբյուղները։ Մյուս բոլոր հավաքականների զամբյուղներն արդեն հաստատված են։
Վիճակահանության ժամանակ կձևավորվի 12 խումբ, որոնցից 6-ը բաղկացած կլինի 5 հավաքականից, իսկ մյուս 6-ը` 5։
Խմբերում առաջին տեղը գրաված հավաքականները կնվաճեն Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Երկրորդ տեղը զբաղեցրած 12, ինչպես նաև Ազգերի լիգայի խաղարկության` ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 հավաքականները, որոնք չեն կարողացել միանգամից նվաճել Եվրոյի ուղեգիր, կմասնակցեն անցումային փլեյ-օֆֆ-ի։
Ուղեգիր կստանան նաև Եվրոպայի առաջնությունն ընդունող չորս երկրներից ամենաբարձր վարկանիշ ունեցողներից երկուսը։ Մրցաշարը կկայանա Անգլիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում և Ուելսում։
Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եվրո-2028, Հայաստանի-հավաքական