Author Archives: Miqayel

Հենրիխ Մխիթարյանի գոլը Զալցբուրգի դեմ ընկերական խաղում🎥

«Ինտերը» շարունակում է պատրաստվել 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածին և Իտալիայի Պաոլա քաղաքում ընկերական հանդիպում է անցկացնում «Զալցբուրգի» դեմ։ Հանդիպումը «ներաձուրիների» կազմում մեկնարկային րոպեներից սկսել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 20-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը` եզրափակելով Ֆեդերիկո Դիմարկոյի փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տորես. «Ցավալի պարտություն էր, որին մենք արժանի չէինք»

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Մարոկկոյին` լքելով հետագա պայքարը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով կիսվել «ֆուրիա ռոխայի» հարձակվող Ֆերրան Տորեսը. «Ցավալի պարտություն էր, որին, ըստ իս, արժանի չէինք։ Մենք չիրացրինք այն պահերը, որոնք ունեինք, սակայն, ամեն դեպքում, հպարտանում ենք թիմով և մեր մարզիչով։ Արդյո՞ք հիասթափված եմ։ Չեմ սիրում խոսել նման բաներից, սակայն եղել […]

Պաշտոնական. Էդեն Ազարն ավարտեց միջազգային կարիերան

Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարն Instagram-ի իր էջում գրառում է կատրել` հայտարարելով միջազգային կարիերան ավարտելու մասին. «Այսօր հերթական էջը թերթելու ժամանակն է։ Շնորհակալ եմ ձեր սիրո և աջակցության, այն երջանկության համար, որը մենք կիսում ենք 2008 թվականից։ Ես որոշել եմ հավաքականում ավարտել կարիերաս։ Շատ կկարոտեմ»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը։ Հավելենք, որ Էդեն Ազարը «կարմիր սատանաների» […]

Ռեալը շատ մոտ է Էնդրիկի տրանսֆերն ավարտին հասցնելուն

Բրազիլական «Պալմեյրասի» 16-ամյա հարձակցող Էնդրիկն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբն այս գործարքի հարցում բավական հաջող բանակցություններ է վարում «Պալմեյրասի» հետ, որոնք վերջնական մտել են փուլ. կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդյան ակումբն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 16-ամյա ֆուտբոլիստի հետ։ Սպասվում է, […]

ԱԱ-2022. Թեժ 1/8 եզրափակիչների վերլուծություն. Մաս N1

ԱԱ-2022-ն քիչ-քիչ մոտենում է տրամաբանական ավարտին։ Արդեն հայտնի են դարձել 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը։ 17 օր անընդմեջ ֆուտբոլ դիտելուց հետո մունդիալի շրջանակում երկու օր ընդմիջում է լինելու։ Կվերալիցքավորվենք, մի փոքր կկարոտենք ֆուտբոլային կրքերին, իսկ մինչ այդ մաս-մաս կվերլուծենք 1/8 եզրափակիչի բոլոր հանդիպումները։ Նիդեռլանդներ 3:1 ԱՄՆ Նիդեռլանդների հավաքականը Լուի վան Գալի գլխավորությամբ, 2021 թ. սկսած, դեռևս […]

ԱԱ-2022. 1/4 եզրափակիչի բոլոր զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը

ԱԱ-2022-ի շրջանակում դեկտեմբերի 6-ին կայացան 1/8 եզրափակիչ վերջին դիմակայությունները։ Մրցաշարի 1/4 եզրափակիչում պայքարը կշարունակեն Հոլանդիան, Արգենտինան, Անգլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Բրազիլիան, Մարոկկոն և Պորտուգալիան` ձևավորելով հետևյալ զույգերը. Դեկտեմբերի 9 Խորվաթիա – Բրազիլիա, 19:00 Հոլանդիա – Արգենտինա, 23:00 Դեկտեմբերի 10 Մարոկկո – Պորտուգալիա, 19:00 Անգլիա – Ֆրանսիա, 23:00 Նշենք, որ, ըստ մրցաշարի ցանցի, կիսաեզրափակիչում կարող են ձևավորվել […]

Ֆանտաստիկ Ռամուշ! Պորտուգալիան հիասքանչ խաղով ջախջախեց Շվեյցարիային` դուրս գալով ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ🎥

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը Լուսայիլում մրցեց Շվեյցարիայի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ պորտուգալացիները փայլուն հանդիպում անցկացրին և 6:1 հաշվով ջախջախեցին «կարմիր խաչակիրներին»։ Ֆերնանդու Սանթուշի թիմի կազմից հիասքանչ հանդիպում անցկացրեց Գոնսալու Ռամուշը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Պեպեն, Ռաֆայել Գերեյրուն ու Ռաֆայել Լեաուն։ Շվեյցարացիների միակ գոլը խփեց Մանուել Ականջին։ Այսպիսով, […]

Գոնսալու Ռամուշի տպավորիչ «կրակոցը» Շվեյցարիայի դեմ խաղում 🎥

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը մրցում է Շվեյցարիայի ընտրանու դեմ։ 17-րդ րոպեին պորտուգալացիների կազմից հուժկու տպավորիչ հարվածով գոլի հեղինակ դարձավ Գոնսալու Ռամուշը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գաբրիել Ժեզուսը ենթարկվել է վիրահատության` շարքից դուրս մնալով մի քանի ամսով

Ինչպես հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Գաբրիել Ժեզուսը ենթարկվել է աջ ծնկի վիրահատության։ Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստը հոսպիտալից դուրս գրվելուց անմիջապես հետո կսկսի վերականգնողական շրջանը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 25-ամյա ֆուրբոլիստն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նվազագույնը 3 ամիս։ Նշենք, որ Ժեզուսն այս վնասվածքն ստացել է ԱԱ-2022-ի G խմբի 3-րդ տուրում կայացած Կամերուն […]

Պորտուգալիա – Շվեյցարիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Պորտուգալիայի հավաոականը Լուսայիլում կմրցի Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 974 975 976 977 978 2,105