Մեսսի. «Չի կարելի նշանակել այնպիսի մրցավարի, ով չի համապատասխանում այս մակարդակին»

Մեսսի. «Չի կարելի նշանակել այնպիսի մրցավարի, ով չի համապատասխանում այս մակարդակին»

10/12/2022 - 16:08

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Նիդեռլանդներին` դուրս գալով կիսաեզրափակիչ։

Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին քննադատել է հանդիպման գլխավոր մրցավար Մատեու Լաոսին, ով երկու կողմերին միասին վերցրած 17 դեղին քարտ է ցույց տվել.

«Զայրույթը շատ է։ Կարծում եմ` չպետք է ամեն ինչ այսպես ավարտվեր։ Չեմ ցանկանում խոսել մրցավարից։ Անհնար է լինել անկեղծ, քանի որ քեզ պատժում են դրա համար։

Խաղի ժամանակ մենք վախենում էինք, քանի որ գիտեինք, թե ով է նա։ ՖԻՖԱ-ն պետք է վերանայի ստեղծված իրավիճակը։ Չի կարելի նշականել այնպիսի մրցավարի, ով չի համապատասխանում այս մակարդակին»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023