Սռնան` Մուդրիկի տրանսֆերի մասին. «Եթե չլիներ Ուկրաինայի պատերազմը, Շախտյորը նրան ավելի թանկ կվաճառեր»

Սռնան` Մուդրիկի տրանսֆերի մասին. «Եթե չլիներ Ուկրաինայի պատերազմը, Շախտյորը նրան ավելի թանկ կվաճառեր»

13/02/2023 - 11:13

Դոնեցկի «Շախտյորի» սպորտային տնօրեն Դարիո Սռնան խոսել է Միխայիլ Մուդրիկի` «Չելսի» տեղափոխության մասին.

«Ասեմ ձեզ` մենք նրան նույնիսկ մատչելի գնով ենք վաճառել։ Եթե չլիներ Ուկրաինայի պատերազմը, «Շախտյորը» Մուրդրիկին ավելի թանկ կվաճառեր։

Դուք զարմանում էիք, երբ ես ասում էի, որ Մուդրիկի արժեքը 100 մլն եվրո է։ Պարզապես ես ավելի լավ գիտեմ մեր ակումբն ու նախագահին։

Ինչպե՞ս է գնահատվում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ Տրանսֆերային արժեքն, առաջին հերթին, որոշում է շուկան։ Հետևաբար, ակումբը, որը ցանկանում է գնել Մուդրիկին, պետք է հարգի մեր ակումբին, մեր նախագահին, մեր երկրին և, վերջապես, Մուդրիկին.

Ես «Շախտյորի» գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինի հետ դիտում էի «Չելսի» – «Լիվերպուլ» (0:0) հանդիպումը և ցավում էինք Մուդրիկի համար, քանի որ նա մեր կադրն է։ Մեզ հետ կապի մեջ էր նաև նախագահը, ով նույնպես նայում էր այդ խաղը։

Երբ հանդիպումն ավարտվեց, բազմաթիվ նամակներ ստացանք բոլորս, որ մենք նրան մատչելի ենք վաճառել։ Նույնն ասել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Յովիչևիչը»,- նշել է Սռնան «Володимир Кобельков / «Київський торт» յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Միխայիլ Մուդրիկը 2023 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 70+30 մլն եվրոյի դիմաց «Շխատյորից» տեղափոխվեց «Չելսի»։

Նշենք, որ Դարիո Սռնան 2003-18 թթ., որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել «հանքափորների» կազմում` անցկացրած 536 խաղում դառնալով 49 գոլի և 121 գոլային փոխանցման հեղինակ։

Խորվաթ նախկին ֆուտբոլիստը 2020 թ. հուլիսից զբաղեցնում է դոնեցկյան ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023