Էլինա Ավանեսյանն էականորեն բարելավել է դիրքը WTA դասակարգման աղյուսակում

Էլինա Ավանեսյանն էականորեն բարելավել է դիրքը WTA դասակարգման աղյուսակում

26/06/2023 - 15:45

Թենիսի կանանց ասոցիացիան` WTA-ը, հունիսի 26-ին ներկայացրել է դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։

Նոր թարմացումից հետո Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 81-րդ հորիզոնականից բարձրացել է 64-րդ տեղ` իր ակտիվում ունենալով 882 միավոր։

Նշենք, որ 20-ամյա թենիսիստուհին 2023 թվականն սկսել էր դասակարգման աղյուսակի 153-րդ հորիզոնականում և մինչ այժմ 89 տեղով բարելավել է իր դիրքը։

Հավելենք, որ WTA դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) – 8940 միավոր
  2. Արինա Սոբոլենկո (Բելառուս) – 8066
  3. Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – 5090
  4. Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 4905
  5. Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – 4845
  6. Օնս Ժաբեր (Թունիս) – 3492
  7. Կոկո Գաուֆ (ԱՄՆ) – 3305
  8. Մարիա Սակարի (Հունաստան) – 3301
  9. Պետրա Կվիտովա (Չեխիս) – 3101
  10. Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա) – 2830

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023