Իտալիայի գավաթ. Ատալանտան հաղթեց Միլանին` դուրս գալով կիաաեզրափակիչ 🎥
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատալանտան» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում բերգամասկները 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Ջան Պիերո Գասպերինիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Տյոն Կոպմեյներսը, «ռոսոներիների» գոլը խփեց Ռաֆայել Լեաուն։ Այսպիսով, «Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ֆիորենտինայի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am