Մբապեն աստղաբաշխական աշխատավարձ է պահանջում Ռեալից

Մբապեն աստղաբաշխական աշխատավարձ է պահանջում Ռեալից

11/01/2024 - 11:54

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի անունը շարունակում է առնչվել «Ռեալ Մադրիդի» հետ։

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է դառնալ «արքայական» ակումբի ամենաբարձր վարձրատրվող ֆուտբոլիստը։

Աղբյուրի փոխանցմամբ` Մբապեն «Ռեալից» տարեկան 75 մլն եվրո աշխատավարձ է պահանջում։

Բացի այդ, 25-ամյա հարձկավողը հուսով է «Ռեալից» խոշոր հավելավճար ստանալ նաև միայն այն բանի համար, որ համալրելու է ակումբի շարքերը, քանի որ միլիոնավոր եվրոներ է կորցնելու ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում։

Հավելենք, որ Մբապեի ու «Պարի Սեն-Ժերմենի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023