Author Archives: Miqayel

Լուիս Դիասի ֆանտաստիկ բենեֆիսը! «Բավարիան» ջախջախեց «Հոֆենհայմին» 🎥

Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» «Ալիանց Արենա» ստադիոնում 5:1 հաշվով ջախջախել է «Հոֆենհայմին»։ «Ռեկորդ մայսթերից» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել Լուիս Դիասը` գրանցելով հեթ-տրիկ։ Կոլումբացի վինգերը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում խփել է 13 գոլ, կատարել 9 ասիստ։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից երկու գնդակ էլ խփել է Հարի Քեյնը։ Անգլիացին 24 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։ […]

Սոբոսլայի` տուգանայինից խփած ֆենոմենալ գոլը «Ման. Սիթիի» դեմ խաղում 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթին»։ Մերսիսայդյան գրանցի 74-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով ֆենոմենալ գոլ խփեց Դոմինիկ Սոբոսլայը` բացելով հաշիվը։ Հունգարացի ֆուտբոլիստի համար հանդիպումն անհաջող ավարտ ունեցավ։ Նա 90+13-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ վերջին հույսի խախտման համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը նշեց նոր ակումբում 📸

Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում Բրաունշվայգի «Այնտրախտը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Արմինիային»։ Հյուրերի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը` փոխարինման դուրս գալով 59-րդ րոպեին։ 22-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձավճարով տեղափոխվել «Այնտրախտ»։ «Արմինիան» 24 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, «Այնտրախտը» նույնքան միավորով 14-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]

«Ինտերը» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Սասուոլոյին» 🎥

Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Սասուոլոյին»։ «Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Յան Բիսեկը, Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսը, Մանուել Ականջին ու Լուիս Էնրիկեն։ Միլանյան գրանդից 3 ասիստ գրանցեց Ֆեդերիկո Դիմարկոն։ Իտալացի լատերալը 12 գոլային փոխանցումով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ասիստենտն է։ Համեմատության համար` նշենք, որ նախորդ մրցաշրջանի լավագույն ասիստենտ Ռոմելու […]

Թրիլեր «Էնֆիլդում». «Ման. Սիթին» տպավորիչ comeback արեց «Լիվերպուլի» դեմ խաղում 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Մերսիսայդյան գրանդից 74-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆենոմենալ հարվածով հաշիվը բացեց Դոմինիկ Սոբոսլայը։ «Քաղաքաբնակների» պատասխան գոլը 84-րդ րոպեին խփեց Բեռնարդու Սիլվան` եզրափակելով թիմային գեղեցիկ գրոհը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գնդակը 90+3-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Էրլինգ Հոլանդը։ […]

Մանուել Նոյերի կոպտագույն սխալը «Հոֆենհայմի» դեմ խաղում 🎥

Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում մրցում է «Հոֆենհայմի» դեմ։ 35-րդ րոպեին մյունխենյան գրանդի լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերը խաղն սկսելիս կոպիտ խախտում թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց մրցակցի հարձակվող Ֆիսնիկ Ասլանիի մոտ։ Կոսովացի ֆուտբոլիստն էլ փոխանցեց Անդրեյ Կրամարիչին, որն էլ գրավեց դատարկ դարպասը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]

Մեսիի տպավորիչ անհատական անցումն ու գոլն ընկերական խաղում 🎥

ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» միջմրցամրջանային պատրաստության ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցելով Գուայակիլի «Բարսելոնայի» (Էկվադոր) հետ։ «Բանկո Պիչինչա» ստադիոնում կայացած խաղում ամերիկյան ակումբից 31-րդ րոպեին տպավորիչ անհատական անցում է ձեռնարկել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և հուժկու գարվածով գրավելով մրցակցի դարպասը։ 38-ամյա հարձակվողը 2026թ. խփել է առաջին գոլը։ «Ինտեր […]

Լուկաս Սելարայանի հիասքանչ գոլը հաղթանակ է պարգևել «Բելգրանոյին» 🎥

Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուրայի 4-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Բանֆիլդին»։ Տանտերերին 54-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաղթանակ է պարգևել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ 33-ամյա կիսապաշտպանը նոր մրցաշրջանում խփել է առաջի գոլը։ «Բանֆիլդից» 61-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականում հանդես եկած եզրային կիսապաշտպան Թոմաս Ադորյանը։ «Բելգրանոն» 8 […]

Ստյոպա Մկրտչյանի նորամուտը «Նյուրնբերգում» անհաջող է ստացվել 🎥

Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Նյուրնբերգը» հյուրընկավելիս 1:2 հաշվով պարտվել է «Պադերբորբին»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստի նորամուտը նոր ակումբում անհաջող է ստացվել։ Նրա խախտումից հետո «Նյուրնբերգի» դարպասի 11-մետրանոց է նշանակվել, որը 26-րդ րոպեին իրացրել է Սեբաստիան Կլասը։ Մկրտչյանն օրեր առաջ է խորվաթական «Օսիեկից» 800 հազար […]

Իսպանիան հաղթեց Պորտուգալիային` դառնալով Եվրոպայի 8-ակի չեմպիոն 📸

Ֆուտզալի Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի 8-ակի չեմպիոն։ «Ֆուրիա ռոխան» Եվրո-2026-ի եզրափակիչում գոլառատ պայքարում 5:3 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին։ Իսպանացիներից հեթ-տրիկ գրանցեց «Բարսելոնայի» պաշտպան Անտոնիո Պերեսը։ Մեկական գոլ խփեցին նաև Խոսե Ռայան ու Ադոլֆոն։ Պորտուգալացիներից աչքի ընկան Աֆոնսո Ժեզուշը, Ռուբեն Գոյիշը և Պաուլետան։ Իսպանացիները չեմպիոնությունների քանակով ռեկորդակիր են Եվրոպայում։ Նրանք նախորդ անգամ տիտղոսը […]

1 59 60 61 62 63 2,103