Author Archives: Miqayel

«Ինտերը» ֆանտաստիկ խաղում թրիլերային հաղթանակ կորզեց «Յուվենտուսից» 🎥

Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Յուվենտուսից»։ «Ներաձուրին» 17-րդ րոպեին` Անդրեա Կամբիասոյի ինքնագոլից հետո, բացեց հաշիվը։ Իտալացի պաշտպանը 26-րդ րոպեին ուղղեց իր սխալն ու գրավեց արդեն մրցակցի դարպասը` վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։ Առաջին խաղակեսի վերջնամասում` 42-րդ րոպեին, թուրինյան գրանդը մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից […]

40-ամյա Մոդրիչի գոլի շնորհիվ «Միլանը» դրամատիկ հաղթանակ կորզեց «Պիզայից» 🎥

Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» «Արենա Գարիբալդի» ստադիոնում 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ «Պիզայի» նկատմամբ։ «Ռոսոներիից» հաշիվը 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ռուբեն Լոֆտուս Չիկը։ 56-րդ րոպեին հյուրերի առավելությունը կարող էր կրկնապատկել Նիկլաս Ֆյուլկրուգը, բայց գերմանացի հարձակվողը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։ 71-րդ րոպեին «Պիզայի» սակաթիվ գրոհներից մեկը դարպասի գրավման վերածեց Ֆիլիպե Լոյոլան` հավասարեցնելով […]

ՊՍԺ-ն սենսացիոն պարտություն կրեց 🎥

Ֆրանսիայի Լիգա 1-ի 22-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտություն կրեց «Ռենից»։ Տանտերերից հաղթական գոլերը խփեցին Մուսա Թամարին, Էստոբան Լեպոլն ու Բրիլ Էմբոլոն։ Փարիզյան գրանդից աչքի ընկավ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Լիգա 1-ում նախորդ պարտությունը կրել էր 2025թ. նոյեմբերի 29-ին` 14-րդ տուրում զիջելով «Մոնակոյին» (0:1)։ «Պարի Սեն-Ժերմենը» […]

Միլանո-Կորտինա 2026. Միքայել Միքայելյանը գերազանցեց 60 մրցակցի 📸

Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում կայացավ դահուկավազքի տղամարդկանց 10 կիլոմետր ազատ ոճի մրցումը։ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը 23:06.4 րոպե արդյունքով զբաղեցրեց 53-րդ տեղը։ Պայքարի էր դուրս եկել 113 դահուկորդ։ 26-ամյա Միքայելյանը գերազանցեց նրանցից 60-ին։ 20:36.2 րոպե արդյունքով կարիերայում 8-րդ անգամ Օլիմպիական չեմպիոն դարձավ նորվեգացի Յոհաննես Կլեբոն։ Ֆրանսիացի Մատիս Դելոժը […]

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի խաղացանկը 📸

Հաստատվել է Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի ազգային հավաքանի խաղացանկը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ ընդգրկվել է C դիվիզիոնի երկրորդ խմբում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)

«Ռեալը» խոշոր գումար է ստացել «Միլանի» ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից 📸

«Բորնմութը» «Միլանից» ձեռք է բերել Ալեքս Խիմենեսի տրանսֆերային իրավունքը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «բալերը» իսպանացի խաղացողի տեղափոխության համար «ռոսոներիին» վճարել են 18,5 միլիոն եվրո։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում հաստատում է, որ գումարի 50 տոկոսոն ստացել է Խիմենեսի նախկին ակումբը` Մադրիդի «Ռեալը»։ […]

Ֆլիկ. «Բոլորն էլ առաջին րոպեներից տեսան մրցավարությունը» 🎥/📸

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը դժգոհել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպման (0:4) մրցավարությունից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ոչ մի խախտում չարձանագրվեց, ոչ մի դեղին քարտ ցույց չտրվեց։ Մրցավարը նրանց ամեն ինչ թույլ էր տալիս։ Թույլ էր տալիս նրանց հարվածել մեզ։ Բոլորն էլ առաջին րոպեներից տեսան մրցավարությունը։ Իհարկե, Սիմեոնեն ֆուտբոլիստներին […]

«Արսենալը» թանկարժեք միավորներ կորցրեց «Բրենթֆորդի» դեմ խաղում 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Բրենթֆորդին». գրանցվեց 1:1 հաշիվը։ «Զինագործներից» 61-րդ րոպեին հաշիվը բացեց Նոնի Մադուեկեն, որին «մեղուները» 71-ին պատասխանեցին Քին Լյուիս-Փոթերի դիպուկ հարվածով։ «Արսենալը» 57 միավորով առաջին տեղում է։ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիից» այժմ առաջ է 4 միավորով։ «Բրենթֆորդը» 40 միավորով 7-րդն է։ […]

Իսպանիայի գավաթ. «Ատլետիկոն» շոկի ենթարկեց «Բարսային»` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»։ «Լոս Կոլչոներոսից» գոլերը խփեցին Անտուան Գրզիմանը, Ադեմոլա Լուքմանը, Խուլիան Ալվարեսը, իսկ մրցակցի պաշտպան Էրիկ Գարսիան ինքնագոլ գրանցեց։ Դարպասի բոլոր գրավումներն արձանագրվեցին առաջին խաղակեսում։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին «Կամպ Նոու» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի […]

Իսպանիայի գավաթ. «Ատլետիկոն» ջախջախում է «Բարսային» առաջին խաղակեսից հետո 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանո» ստադիոնում մրցում է «Բարսելոնայի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո մադրիդյան գրանդը հաղթում է 4:0 հաշվով։ «Ռոխիբլանկոսից» գոլերը խփել են Անտուան Գրիզմանը, Ադեմոլա Լուքմանը Խուլիան Ալվարեսը, իսկ կատալոնական ակումբից ինքնագոլ է գրանցել Էրիկ Գարսիան։ Մյուս գոլերը` քիչ անց Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

1 55 56 57 58 59 2,103