«Լիոնը» 13-րդ անընդմեջ հաղթանակն է տարել` ամրապնդվելով ՉԼ գոտում 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 22-րդ տուրի վերջին խաղում «Լիոնը» տնային խաղում 2:0 հաշվով հաղթել է «Նիցային»։ Տանտերերի հաղթական գոլերը խփել են Կորենտեն Տոլիսոն ու Նոա Նարտինը։ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարել է 13-րդ անընդմեջ հաղթանակը։ Ակումբը նախորդ անգամ միավորներ է կորցրել 2025թ. դեկտեմբերի 7-ին «Լորյանի» դեմ Լիգա 1-ի 15-րդ տուրի խաղում` պարտվելով 0:1 հաշվով։ […]