Կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 🎥
Կանանց Հայաստանի հավաքականը Եվրո-2025-ի որակավորման C դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում տանը մրցեց Ղազախստանի թիմի դեմ։ Համառ պայքարում Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով։ Արտակ Ադամյանի թիմից աչքի ընկան Աննա Դալլաքյանն ու Մարալ Արթինը։ Ղազախների միակ գոլը խփեց Կամիլա Կուլմագամբետովան։ Այս հաղթանակից հետո կանանց Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր և 4-րդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը։ […]