Կրոսը, Մոդրիչը, Կարվախալն ու Նաչոն Բարսելոնայից ավելի շատ են հաղթել ՉԼ-ն
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»` 15-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։ «Արքայական» ակումբի ֆուտբոլիստներ Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը, Դանի Կարվախալը և Նաչոն մրցաշարը հաղթել են 6-րդ անգամ ու այդ ցուցանիշով շրջանցել «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը «ականջավոր» գավաթը բարձրացրել է 5 անգամ։ Մոդրիչը, Նաչոն և Կարվախալը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգան […]