Իտալիայի գավաթ. Նապոլին ֆանտաստիկ խաղով ջախջախել է Պալերմոյին 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում մրցել է Բ սերիան ներկայացնող «Պալերմոյի» դեմ։ Նեապոլյան ակումբը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Սիրիլ Նգոնգեն, մեկական գոլ խփեցին Ժուան Ժեզուսը, Դավիդ Ներեսն ու Սքոթ Մաքթոմինեյը։ «Աձուրիները» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում մրցելու են «Լացիոյի» դեմ։ […]