Author Archives: Miqayel

Ինտերն անչափ համառ պայքարում հաղթեց Արսենալին 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում մրցեց Լոնդոնի «Արսենալի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «ներաձուրիները» համառ պայքարում հաղթեցին 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 45+3-րդ րոպեին խփեց Հական Չալհանօղլուն, որը դիպուկ իրացեց 11-մետրանոցը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում նույնպես մասնակցեց հանդիպմանը և փոխարինման դուրս եկավ 61-րդ […]

Թրիլեր Փարիզում. Ատլետիկոն 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց ՊՍԺ-ից🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը թրիլերային ավարտ ունեցավ. մադրիդյան ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ կորզեց։ Հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ուորեն Զայիր-Էմերին, իսկ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից աչքի ընկան Նահուել Մոլինան ու Խոակին Կոռեան։ Այսպսիով, «Ատլետիկոն» վաստակեց 6 միավոր և 23-րդ տեղում է, […]

Բարսելոնան հերթական գոլային հրավառությունը կազմակերպեց` խոշոր հաշվով հաղթելով Ցրվենա Զվեզդային 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում «Բարսելոնան» Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ «Բլաուգրանան» հերթական գոլային հրավառությունը կազմակերպեց` մրցակցին հաղթելով 5:2 հաշվով։ Կատալոնական ակումբից դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ինիգո Մարտինեսն ու Ֆերմին Լոպեսը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից երեք ասիստ կատարեց Ժյուլ Կունդեն։ Սերբական ակումբից աչքի ընկան Սիլասն ու […]

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների նախնական հայտը

Դեկտեմբերի 5-15-ը Բահրեյինի մայրաքաղաք Մանամայում կայանալու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականները Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցամարին մասնակցելու է 17 ծանրորդով։ Հայտնի է դարձել տղանարդկանց և կանանց Հայաստանի հավաքականների նախնական հայտը։ Սուրեն Գրիգորյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) լինելու են պահեստային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Ինտեր – Արսենալ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում կմրցի Լոնդոնի «Արսենալին դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։

Ընդհատվել է Մանչեսթեր Սիթիի անպարտելիության ռեկորդային շարքը

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:4 հաշվով անակնկալ պարտություն է կրել Լիսաբոնի «Սպորտինգից»։ Այդ խաղով ընդհատվել է «քաղաքաբնակների» անպարտելության ռեկորդային շարքը Չեմպիոնների լիգայում։ «Սիթին» 26 անընդմեջ հանդիպում չէր պարտվել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Այդ ցուցանիշը լավագույնն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Անգլիական գրանդը Չեմպիոնների լիգայում նախորդ անգամ պարտվել էր 2022 թ. մայիսի […]

Ռեալը մտադիր չէ պաշտոնանկ անել Անչելոտիին

Մադրիդի «Ռեալում» առաջիկայում մարզչական փոփոխություն չի սպասվում։ Relevo-ն գրում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը մտադիր չէ մրցաշրջանի ընթացքում պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։ Այդուհանդերձ, իսպանական գրանդում չեն բացառում, որ եթե ակումբի արդյունքները չբարելավվեն մոտ ժամանակներս, իտալացի մասնագետը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ «Ռեալի» ղեկավարներն այժմ ավելի շատ անհանգստացած են Ջուդ Բելինգեմի մարզավիճակից, քանի որ անգլիացի ֆուտբոլիստն […]

Ռեալն ընթացիկ մրցաշրջանում արդեն ավելի շատ պարտություն ունի քան ամբողջ 2023/24 մրցաշրջանում

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվեց «Միլանին»։ 2024/25 մրցաշրջանում «արքայական» ակումբն արդեն ավելի շատ պարտություն է կրել, քան ամբողջ 2023/24 մրցաշրջանում։ Նախորդ մրցաշրջանում իսպանական գրանդն անցկացրել է 55 հանդիպում և պարտվել միայն երկու խաղում։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին երկու անգամ հաղթել էր մադրիդյան մյուս ակումբը` […]

Լուիս Դիասի ֆանտաստիկ բենեֆիսը. Լիվերպուլը ջախջախեց Բայերին 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում մրցեց Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ 45 րոպեբերի ընթացքում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Գերմանիայի չեմպիոնի դարպասը։ Արնե Սլոթի գլխավորած թիմից ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Լուիս Դիասը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում հաղթել […]

Ման. Սիթիի կատարյալ ֆիասկոն! Դյոկերեշն ու ընկերները ջախջախեցին Գվարդիոլայի թիմին 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Պորտուգալական ակումբը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` 4:1 հաշվով ջախջախելով Անգլիայի չեմպիոնին։ Ռուբեն Ամորիմի թիմից հերթական անգամ փայլեց շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ «Առյուծներից» մեկ գոլ էլ խփեց Մաքսիմիլիանո Արաուխոն, իսկ «Սիթի» կազմից աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։ «Սպորտինգը» վաստակեց […]

1 408 409 410 411 412 2,104