Author Archives: Miqayel

Պերուում ֆուտբոլիստը մահացել է կայծակի ուղիղ հարվածից 🎥

Պերուում ֆուտբոլային հանդիպումներից մեկն ավարտվել է ողբերգությամբ։ Marca-ն գրում է, որ նոյեմբերի 3-ին երկրի ցածր լիգաներից մեկում կայացած «Խուվենտուդ Բելավիստա» – «Ֆամիլիա Չոկա» հանդիպման ընթացքում կայծակի հարվածից մահացել է 35-ամյա պաշտպան Խոսե Ուգո դե լա Կրուզ Մեսան։ Աղբյուրի համաձայն` դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 16:00-ին Պերուի Ուանկայո քաղաքի «Կոտո Կոտո» ստադիոնում։ Կայծակը հարվածել […]

Չելսի – Նոա հանդիպումը ռեկորդային է դարձել

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում 0:8 հաշվով պարտվել է «Չելսիին»։ Կոնֆերենցիաների լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը տարել է մրցաշարի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր դանիական «Նորշելանին», որը 2023 թ. հոկտեմբերի 5-ին բուլղարական «Լյուդոգորեցի» նկատմամբ առավելության էր հասել 7:1 հաշվով։ «Չելսին» դարձել է նաև […]

Կոնֆերենցիաների լիգա. Նոան 0:8 հաշվով պարտվեց Չելսիին 🎥

Կոնֆերենցիաների լիգայի հիմանական փուլի 3-րդ տուրում «Նոան» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Ցավոք, Հայաստանի փոխչեմպիոնը չկարողացավ լուրջ դիմադրությում ցույց տալ անվանի մրցակցին և պարտվեց 0:8 հաշվով։ «Ազնվականներից» դուբլ գրանցեցին Ժոաու Ֆելիքսն ու Քրիստոֆեր Նկունկուն, մեկական գոլ խփեցին Թոսին Ադարաբիոյոն, Աքսել Դիսասին, Մարկ Գիյուն և Միխայլո Մուդրիկը։ Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» մրցաշարում հաջորդ […]

Չելսի – Նոա. Հայաստանի փոխչեմպիոնն առաջին կեսից հետո պարտվում է 6 գնդակի տարբերությամբ🎥

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս մրցում է Լոնդոնի «Չելսիի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի փոխչեմպիոնը պարտվում է 0:6 հաշվով։ «Ազնվականներից» դուբլ գրանցեց Ժոաու Ֆելիքսը, մեկական գոլ խփեցին Թոսին Ադարաբիոյոն, Աքսել Դիսասին, Մարկ Գիյուն, Միխայլիո Մուդրիկը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Չելսի – Նոա. Լոնդոնյան ակումբը չորս գնդակի առավելություն ստացավ 🎥

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս մրցում է Լոնդոնի «Չելսիի» դեմ։ Լոնդոնյան ակումբը շատ արագ երեք գնդակի տարբերություն ստացավ. 12-րդ րոպեին հաշիվը բացեց Թոսին Ադարաբիոյոն, 13-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մարկ Գիյուն, 18-րդ րոպեին աչքի ընկավ Աքսել Դիսասին, 21-րդ րոպեին` Ժոաու Ֆելիքսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]

Չելսի – Նոա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցելու է «Չելսիի» դեմ։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայտնի է` ով է լինելու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը 🎥

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը եղել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը, որի ընթացքում հայտնել է, որ Հայասանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը։ Հիշեցնենք, որ ուկրացինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է։ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C […]

Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Անգլիայի ազգային հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Երեք առյուծների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լի Կարսլին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Արոն Ռամսդեյլ («Սաութհեմփթոն»)։ Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Լևի Քոլվիլ («Չելսի»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Լյուիս Հոլ («Նյուքասլ»), Թեյլոր […]

Չելսի – Նոա հանդիպման մրցավարական անձնակազմը

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի Լոնդոնի «Չելսիի» դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Քրիստիան-Պետրու Չոկիրկա Եզրային մրցավարներ – Մաքսիմիլիան Վայս, Միքայել Օբրիցբերգեր Չորրորդ մրցավար – Հարալդ Լեհներ VAR համակարգի պատասխանատուներ – Ալան Կիյաս, Յոզեֆ Սպուրնի Բոլոր մրցավարներն Ավստրիայից են։ […]

Չեմպիոնների լիգայի ֆավորիտներն` ըստ Opta-ի 📸

Հեղինակավոր վիճակագրական Opta ընկերությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի ֆավորիտներին։ Ըստ կազմակերպության` մրցաշարը 19 տոկոս հավանականությամբ հաղթելու է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքաբնակներին» հաջորդում է ևս մեկ անգլիական ակումբ` «Լիվերպուլը», որի տիտղոսը նվաճելու հավանականությունն ընկերությունը գննահատում է 17 տոկոս։ 12 տոկոս հավանականությամբ եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը»։ Տասնյակում են նաև «Բարսելոնան» (9 տոկոս), «Արսենալը» […]

1 407 408 409 410 411 2,104